Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Իրազեկ Հայաստան ծրագրի շրջանակում ստեղծված էլեկտրոնային ռեսուրսներ

#
Մշակած կազմակերպության անվանումը/առցանց հարթակի հղումը
Համառոտ նկարագրություն
       1.
«ԱԼՏ» հեռուստախմբագրություն
 
«ԱԼՏ» հեռուստաընկերության պաշտոնական կայքի ՏԻՄ ոլորտի մասնագիտացած էջ, որտեղ տեղադրվում են հանրային վերահսկողության մշտադիտարկումների արդյունքների մասին հրապարակումներ:

2.
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ
Ճանապարհային անվտանգությանն առնչվող մասնագիտացած հարթակ, որտեղ ներկայացում են լրատվական և կրթաճանաչողական նյութեր, թեմատիկ շարքեր:
 3.
Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամ
Առցանց տեղեկատվական, խորհրդատվական հարթակի նպատակն է բարձրացնել մարզերի համայնքային բնակչության մասնակցությունը իրենց սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև աջակցել իրացնել իրենց իրավունքները:
 4.
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
Սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խորհրդատվական հարթակ, որը թույլ է տալիս քաղաքացուն իր դիմում-բողոքն անմիջապես ուղղել պետական մարմիններին: Հարթակը միջնորդ է հանրության, լրագրողական համայնքի և պետության միջև՝ ապահովելով սպառողների իրավունքների արդյունավետ կիրառումը:
 5.
Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների ասոցիացիա
 
Տեղեկատվական հարթակ հազվադեպ հիվանդությունների վերաբերյալ, որը նախատեսված է պացիենտների, մասնագիտացված բժիշկների և ոլորտում աշխատող կառույցների համար: Այս հարթակը առաջակում է նաև մեխանիզմներ համապատասխան բժիշկ/բժշկական կենտրոն գտնելու, ինչպես նաև ծրագրի շրջանակում պացիենտների շահերի պաշտպանության նպատակով ստեղծված ասոցիացիային անդամագրվելու համար:
 6.
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
Լրագրողական հարթակ որտեղ լրահոսը ներկայացվում է մուլտիմեդիա ֆորմատով:
7.
«Ինֆո հաուս» ՀԿ

 
Հայաստանյան լրատվամիջոցների իրական սեփականատերերի մասին տեղեկատվական հարթակ: Բոլոր տվյալները հիմնված են ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն տրամադրած տեղեկատվության վրա:
 8.
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա»
ՀԿ-ի պաշտոնական էջի բարեփոխված տարբերակում ստեղծվել է կրթական ռեսուրս, որը հնարավորություն է տալիս ՔՀԿ-ներին տրամադրել առցանց կրթական ծառայություններ: Արդեն իսկ մշակվել և գործարկվել են ռազմավարական հաղորդակցության և Տեղեկատվության ազատության վերաբերյալ առցանց դասընթացները:
Skip to content