Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամ» ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Երիտասարդները հանուն տեղեկատվության հասանելիության»
Ամփոփ նկարագիր՝
Ծրագրի նպատակն է հզորացնել Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամի կարողությունները՝ նախապատրաստելու համար կազմակերպության հետ համագործակցող իրավաբան-ուսանողներին առավել արդյունվետորեն օժանդակելու Շիրակի մարզի հեռավոր և սահմանամերձ համայնքների խոցելի խմբերին պատկանող բնակչությանը (կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, փախստականներ, տարեցներ, անչափահաս երեխա խնամող կանայք, ընտանիքում բռնության զոհեր և այլն) , որպեսզի բարձրանա նրանց մասնակցությունը համայնքապետարանի կողմից վերջիններիս սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող հարցերի լուծման նպատակով որոշումների կայացմանը, կարողանան իրացնել իրենց իրավունքը ստանալու տեղեկատվություն համայնքապետարանի սոցիալ-տնտեսական գործունեության և բյուջեի ծախսերի վերաբերյալ, իրականացնելու համապատասխան հսկողություն, առանց որևիցե խտրականության։ Այդ նպատակով Շիրակի Պրոգրես համալսարանի իրավաբանական կլինիկայի 15 ուսանող կանցնեն համապատասխան վերապատրաստում, որից հետո հմուտ փաստաբանի ղեկավարության և հսկողության ներքո, կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն և կիրականացնեն հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված հանդիպումներ թիրախային բնակչության հետ, որպեսզի համայնքների բնակչությունն ի վիճակի լինի արդյունավետորեն կիրառել իր իրավունքներն առանց որևիցե խտրականության։ Համայնքների բնակչությունը կստանա անհրաժեշտ տեղեկատվություն իր իրավունքների մասին, ներառյալ՝ տեղեկացված լինելու և համայնքապետարանի սոցիալական-տնտեսական գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը։ Այդ նպատակով կիրականացվեն համայնքային այցեր, բնակչությանը կտրամադրվեն տեղեկատվական ուղեցույցներ, կստեղծվի առցանց տեղեկատվական հարթակ, որը inter alia, կապահովի տեղեկատվության մատչելիություն շահառուների համար, ինչպես նաև առցանց դիմումներ ներկայացնելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։ Առցանց տեղեկատվական հարթակը կշարունակի իր գործունեությունը ծրագրի ավարտից հետո, շարունակաբար ապահովելով տեղեկատվության մատչելիությունը բնակչության համար:
Կբարձրանա ԻՊՆՀ-ի կարողությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության բնագավառում, կզարգանան ինստիտուցիոնալ կապերը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կփոխանակվի տեղեկատվություն առկա խնդիրների և լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ, ինչը կնպաստի արդյունավետ համագործակցությանը։
Շիրակի մարզի ընտրված 6 համայնքներում կբարձրացվի բնակչության իրազեկվածության մակարդակը, համայնքի աշխատանքի թափանցիկությունը, հանրային վերահսկողությունը այնպիսի հարցերի և խնդիրների լուծման նկատմամբ, որոնք իրենց հերթին կնպաստեն համայնքների զարգացմանը՝ հաշվի առնելով բնակչության առավել խոցելի խմբերի շահերը:
Կակտիվանա երիտասարդ իրավաբան-ուսանողների դերը, կամրապնդվեն կապերը համայնքների բնակչության և ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների միջև, կձևավորվի համայնքային հարցերի լուծման նոր, առավել դեմոկրատական մշակույթ, որից հատկապես կօգտվեն այն խմբերը, որոնք մինչ այդ զրկված են եղել իրենց հարցերը բարձրաձայնելու իրավունքից՝ պայմանավորված մինչ հեղափոխությունն արմատացած կոռուպցիոն համակարգերով և տեղական կապերով:
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Առցանց ուսուցման և խորհրդատվական հարթակի ստեղծում և սոցիալական ցանցերում առաջխաղացում։ Համայնքի բնակիչները հնարավորություն կստանան տեղեկանալու իրենց իրավունքների, համայնքի բյուջեի ծախսերի և գործունեության մասին և ստանալու առցանց իրավաբանական խորհրդատվություն:
Տեղեկատվական ուղեցույցի մշակում և տպագրություն: 1,500 տեղեկատվական թերթիկ կբաժանվի Շիրակի մարզի 6 համայնքներում և Գյումրի քաղաքում: Համայնքի բնակչությունը կստանա ամփոփ տեղեկատվություն իր իրավունքների և համայնքի պարտականությունների մասին, համայնքի գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն ստանալու իր իրավունքի մասին, առցանց տեղեկատվական և խորհրդատվական հարթակի հասանելիության մասին:
Կլինիկայի իրավաբան-ուսանողների ուսուցանում՝ առնվազն 15 մասնակից։ Ուսանող-իրավաբանները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և նյութեր, համայնքի բնակչության հետ իրազեկման հանդիպումներ անցկացնելու և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով, կբարձրանա նրանց անձնական մասնակցությունը համայնքի գործունեությանը:
Ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան, իրավաբան – ուսանողները փաստաբանի ուղեկցությամբ կայցելեն Ղուկասյան, Ամասիա, Ջրաձոր, Ջրառատ, Մարալիկ և Արթիկ համայնքները, յուրաքանչյուր համայնքում առնվազն 25 անձի հետ հանդիպում, ընդհանուր՝ 150 անձ կստանա տեղեկատվություն և իրավաբանական խորհրդատվություն։