«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԱԿ) «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպության հետ միասին իրականացնում է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրը, որը մեկնարկել է 2021թ․-ի հունիսին՝ մեկ տարի տևողությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԴԱՏԱ ծրագրի գործընկերների կողմից։
Ներկայումս ՀՀ հանրային միջոցների թափանցիկության, հասանելիության և հաշվետվողականության ապահովման գործընթացում հիմնախնդիրների վերհանումն ու դրանց առավել արդյունավետ գործառնումը նոր ուղիներ է հարթում երկրի զարգացման համար: Մասնավորապես, հանրային միջոցների նպատակային և արդյունավետ կառավարման համար հարկավոր է առաջնահերթությունների հստակ սահմանում՝ հիմնված հիմնախնդիրների մասնակցային գնահատման վրա:
TAAP ծրագրի նպատակն է նպաստել պետական գնումների համակարգի կառավարման բարելավմանը և կազմակերպման մատչելիությանը:
TAAP խնդիրներն են՝ աջակցել գնումների գործընթացի կազմակերպման բարելավմանը՝ խոչընդոտների վերհանման և լուծումների առաջարկների միջոցով և նպաստել քաղաքականությունների օրակարգում մշակված բարեփոխումների փաթեթի ներմուծմանը։
TAAP ծրագրի շրջանակում, կոնսորցիումը նախատեսում է իրականացնել․
- Հանրային գնումների օրենսդրության, քաղաքականությունների և իրականացման գործընթացի համապարփակ հետազոտություն/վերլուծություն,
 - Վերլուծության տվյալների հիման վրա քաղաքականությունների բարեփոխումների առաջարկների փաթեթների մշակում,
 - Շահակիրների ներգրավմամբ այդ առաջարկների ջատագովություն՝ ընդհուպ մինչև օրենսդրական և քաղաքականության փոփոխություններ:
 
Հետազոտություններ
- «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» հետազոտության զեկույց
 - Պետգնումների բողոքարկման համակարգի մոնիտորինգի զեկույց
 
Գնումների թեմայով ինֆոգրաֆիկաներ
- Պետգնումների համակարգի վերաբերյալ ինֆոգրաֆիկաներ՝ հայերեն
 - Պետգնումների համակարգի վերաբերյալ ինֆոգրաֆիկաներ՝ անգլերեն
 
Գնումների թեմայով դասընթացներ
- Դասընթաց ՏԻՄ գնումների մասնագետների համար
 - Դասընթաց գործարար համայնքի ներկայացուցիչների համար
 - Դասընթաց ՔՀԿ-ների և լրագրողների համար
 
Դասընթացի մասնակից լրագրողների առաջարկած նախագծերը
- ՍիվիլՆեթ/CivilNet: Մեկ անձից գնումներ. Հայաստանի ցուցանիշը համադրելի երկրների ցանկում վատագույններից է
 - ՍիվիլՆեթ/CivilNet: Գնումների մասին օրենքի փոփոխությունները. վտանգվա՞ծ է արդյոք մեկ անձից գնումների հաշվետվողականությունը
 - ՍիվիլՆեթ/CivilNet: Գնումների բողոքարկումը՝ այլևս միայն դատական կարգով. փոփոխության մտահոգությունների շուրջ
 - Ֆակտոր/Factor TV։ Ինչպես են «ֆեյքերը» տապալում պետական գնումները
 - Էկոնյուզ/Econews.am։ Կոռուպցիոն շղթա՞, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում
 - ԱԼՏ հեռուստաընկերություն։ Օրենքը կատարյալ է, բայց ․․․․
 - Մեդիա կենտրոն։ «Պետական գնումներ․ նվազագույն գինը ընդդեմ մրցակցությա՞ն․ միֆ և իրականություն» թեմայով քննարկում