Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Կարողությունների զարգացման դասընթաց ՏԻՄ գնումների մասնագտեների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կարողությունների զարգացման դասընթաց ՏԻՄ գնումների մասնագտեների համար

10 տարբեր համայնքների երկու տասնյակից ավելի գնումների մասնագտեներ ապրիլի 11-13-ին մասնակցեցին «Պետական գնումների գործընթացի կազմակերպում» խորագրով կարողությունների զարգացման դասընթացին:

Եռօրյա դասընթացը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում։

Դասընթացը վարում էր TAAP համընկերության դասընթացավար, պետական գնումների փորձագետ «Գործք» ՍՊԸ ղեկավար Արմեն Սարգսյանը:

Մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց մասնագիտական կարողությունները, քննարկելու «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները։

ՏԻՄ գնումների մասնագետները նաև մասնակեցեցին TAAP ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության ֆոկուս խմբային քննարկմանը՝ ներկայացնելով գնումների համակարգի էլեկտրոնային գործիքների կիրառության տեխնիկական և բովանդակային խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված իրենց առաջարկները։

Առաջիկայում գնումներների թեմայով կարողությունների զարգացման դասընթացներ են նախատեսվում նաև բիզնեսի ներկայացուցիչների, ՔՀԿ-ների և լրագրողների համար։

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական ՀԿ-ն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին: Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ԴԱՏԱ ծրագրի շրջանակում:

Skip to content