Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գնումների թեմայով դասընթացի մոդուլ գնումների մասնագետների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Գնումների թեմայով դասընթացի մոդուլ գնումների մասնագետների համար

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում մշակվել է եռօրյա դասընթացի մոդուլ տեղակա ինքնակառաարման մարմինների և գործարար համայնքի գնումների մասնագետների համար։

Դասընթացի նպատակ է՝

  • Բարձրացնել դասընթացի մասնակիցների՝ ՀՀ պետական գնումների վերաբերյալ իմացության մակարդակը։
  • Նպաստել ՀՀ պետական գնումների համակարգի մի շարք ընթացակարգերի կիրառման կարողության զարգացմանը։

TAAP ծարագրի թիմը համոզված է՝ գնումների գործընթացի ամենակարևոր դերակատարներից մեկի՝ գործարար համայնքի իրազեկության և ոլորտային գրագիտության մակարդակի բարձրացումը ոլորտի կարգավորման նախապայմաններից է։

Մշակված մոդուլի իման վրա առաջին եռօրյա դասընթացը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում։

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական ՀԿ-ն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին: Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ԴԱՏԱ ծրագրի շրջանակում:

 ՀՀ պետական գնումների համարկարգ․ դասընթացի մոդուլ գնումների մասնագետների համար

Skip to content