Ուսումնական ձեռնարկը «ԶԼՄ կարգավորում և ինքնակարգավորում» դասընթացի մի մասի շարադրանքն է։ Նպատակն է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել արտահայտվելու և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, արտահայտվելու ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորումների առանձնահատկություններին, ինչպես նաև տեղեկատվության ազատություն հասկացությանն ու նշանակությանը, տեղեկություն ստանալու կարգին, խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի խախտման իրավական պատասխանատվությանը։ Հատուկ ուշադրության են արժանացել լրագրողի տեղեկատվության աղբյուրների գաղտնիության իրավունքի և դատավարությունների լուսաբանման իրավական կարգավորման առանձնահատկությունները։
Ձեռնարկը օգտակար կարող է լինել ինչպես ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների, լրագրողների, այնպես էլ մամուլի տեսաբանների, իրավաբանների և փաստաբանների համար։
Հեղինակ՝ Շուշան Դոյդոյան: Երևան 2020