Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏՎԽ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ. 2013-2016

Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը՝ այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում եզրակացություններ կամ հայտարարություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի վրա:

Հիմնադրումից մինչ 2016 թվականի օգոստոսը Խորհուրդը հրապարակել է 52 կարծիք մամուլի դեմ բերված դատական գործերի վերաբերյալ: Այս ժողովածուն ամփոփում է 2013 թ.-ի օգոստոսից մինչև 2016 թվականի մարտ հրապարակված կարծիքները: Նախորդ կարծիքները հրապարակվել են ժողովածուի I և II հավաքածուներում:

Կարծում ենք՝ ժողովածուն օգտակար նյութ կլինի դատավորների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, փաստաբանների և ոլորտով հետաքրքրվող ու շահագրգիռ այլ խմբերի համար: Ժողովածուն կազմել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքների այս ժողովածուն ամփոփում է 2013 թ.-ի օգոստոսից մինչև 2016 թ.-ի մարտ հրապարակված կարծիքները: Երևան 2016

Skip to content