Հրապարակումներ

Հրապարակումներ

Journalism Trust Initiative-ի առաջին աշխատաժողովը Հայաստանում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Journalism Trust Initiative-ի առաջին աշխատաժողովը Հայաստանում

Հունվարի 31-ին տեղի կունենա Journalism Trust Initiative-ի «Հաշվետվողականությունը դարձնելով առավելություն» աշխատաժողովը: Այս միջոցառումը կազմակերպում են «Լրագրողներ առանց սահմաններ»-ը և Հայաստանում մեդիայի ազատության ոլորտում գործող դերակատարներից մի քանիսը՝ Freedom House-ը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել լավագույն փորձի ու շոշափելի արդյունքների օրինակները, որոնք Journalism Trust Initiative-ը կարող է փոխանցել տարբեր տեսակի և չափերի խմբագրություններին, ներառյալ միջազգային լրատվամիջոցների վկայությունները իրենց լրագրողական չափանիշների վերաբերյալ: Այնուհետև տեղի կունենա գործնական հատվածը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի ԶԼՄ ինքնագնահատման առաջին քայլերին: Միջոցառման վերջում հարց ու պատասխանի ժամանակ կտրամադրվի:

Աշխատաժողովը տեղի կունանա հունվարի 31-ին, 16:00-17:30, Հոլիդեյ Ինն հյուրանոցում (Հանրապետության հրապարակ)։

Մեր ոլորտում մասնագիտական չափանիշներին համապատասխանելը ընդհանուր առմամբ համարվում է պարտադիր պայման, բայց նաև դիտարկվում է որպես բեռ, այլ ոչ թե առավելություն: Ալգորիթմերը, թվում է, նույնիսկ ուժեղացնում և արժևորում են ճիշտ հակառակը՝ սենսացիաներ, քլիքբեյթ, կեղծիքներ և ատելություն:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը սկսել է Journalism Trust Initiative-ը (JTI)՝ հակադարձելու այս տրամաբանությանը և առաջարկելու լուծում՝ էթիկայի կանոններին համապատասխանող լրատվամիջոցները մյուս բոլոր առցանց բովանդակություններից տարբերելու և վերջիններիս առավելություն տալու համար: Journalism Trust Initiative-ը (JTI) միջազգային ստանդարտ է (հաստատված Ստանդարտացման եվրոպական կոմիտեի կողմից), որը ստեղծվել է 130 կազմակերպությունների հետ համատեղ՝ վստահելի լրագրությունը հավատարմագրելու համար:

Իր փորձնական փուլից ի վեր գրեթե 450 լրատվամիջոց ներգրավվել է այս գործընթացում: France Télévisions-ը Ֆրանսիայում, swissinfo.ch-ը Շվեյցարիայում, RTE News-ը Իռլանդիայում, ինչպես նաև CBC-Radio Canada-ն առաջին հավատարմագրված լրատվամիջոցներից են:

Skip to content