Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 24․ ՍԴ-ն սահմանադրությանը հակասող է ճանաչել օրենքը

2016 թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի հիման ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների տեղեկատվության տրամադրման վճարովիությունը:

ՀՀ Սահմանադրական դատարանը այդ նորմերն անվավեր է ճանաչել՝ անդրադառնալով անձի՝ իր մասին տեղեկություն ստանալու վճարովիությանը, անձի իրավունքների պաշտպանության համար կարեւոր կամ հանրային նշանակություն ունեցող տեղեկություն ստանալու վճարովիությանը, ինչպես նաեւ վճարման կարգին եւ չափին:

Այսպես,

  • ՍԴ-ն հաստատել է, որ եթե խոսքը չի վերաբերում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցված ծառայությունների կամ տեղեկությունների տրամադրման համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված փաստացի եւ ողջամիտ ծախսերին, ապա տեղեկատվության մատչելիությանն առնչվող տեղեկատվության վճարովիությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղեկություններ ստանալու իրավունքի արդյունավետ իրականացման համար: Սա նշանակում է, որ երբ մարդն իր մասին տեղեկություն է ուզում պետական եւ տեղական ինքնակատավարման մարմիններից (օրինակ՝ տեղեկություն իր գույքի վրա դրված արգելանքների մասին), այդ տեղեկությունը նրան չպետք է վաճառվի՝ պետք է տրամադրվի անվճար, իսկ այդ տեղեկության համար վճար կարող է սահմանվել միայն այն դեպքում, եթե այդ վճարը ձեւավորվել է մատուցվող ծառայության կամ տեղեկության տրամադրման փաստացի եւ ողջամիտ ծախսերի արդյունքում եւ չի գերազանցում այդ ծախսերը։ Օրինակ, եթե անձը ցանկանում է ստանալ այնպիսի տեղեկություն, որի տրամադրման համար անհրաժեշտ է որեւէ ծախս պահանջող հետազոտություն իրականացնել, ապա տեղեկությունը կարող է տրամադրվել վճարով, որը, սակայն, չի կարող գերազանցել տեղեկության տրամադրման ծախսը, կամ, օրինակ, եթե անձը ցանկանում է իր գույքի վրա դրված արգելանքների մասին տեղեկությունը ստանալ ոչ թէ էլեկտրոնային փոստով կամ թղթի վրա տպված, այլ էլեկտրոնային կրիչով, ապա այդ դեպքում կարող է սահմանվել վճար, որը չի կարող գերազանցել էլեկտրոնային կրիչի արժեքը:
  • Այս առումով ՍԴ-ն ընդգծել է, որ թեեւ վճարների չափեր սահմանելը օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի, լիազորություններում է, սակայն պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին: Այսինքն, վճարելու անհրաժեշտությունը պետք է կապված լինի մատուցվող ծառայության կամ կատարված ողջամիտ ծախսի փոխհատուցման հետ, այլ ոչ թե կամայականորեն սահմանվի վճարի չափ եկամուտ ապահովելու համար:
  • ՍԴ-ն կարեւորել է նաև հանրային նշանակություն ունեցող տեղեկությունների մատչելիությունը՝ վերահաստատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկության տրամադրման խոչընդոտները կարող են բացասաբար ազդել ԶԼՄ-ներում եւ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող անձանց վրա:
  • ՍԴ-ի՝ 20116 թ. փետրվարի 23-ին կայացրած որոշումը նշանակում է, որ անձի՝ իրեն վերաբերվող տեղեկությունները եւ հանրային նշանակություն ունեցող տեղեկությունները չպետք է վաճառվեն՝ այդ կերպ սահմանափակելով անձի՝ իր մասին կամ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքը:
  • Իր որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է, որ օրենսդիրը կաշկանդված է տեղեկատվության մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ, այսինքն օրենքներ ընդունելիս, տեղեկության վճարներ սահմանելիս ԱԺ-ն պետք է դա անի այնպես, որ չսահմանափակի անձի՝ իր մասին կամ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքը մասնավորապես եւ տեղեկատվության ազատության իրավունքն ընդհանրապես:

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Skip to content