Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 12. ԻԱԿ-ը մշակել է տեղեկություն ստանալու հարցման ձևանմուշ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձև՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեղեկատվություն ստանալ: Այսօր արդեն արձանագրում ենք, որ պետական մեկ տասնյակից ավելի կառույցների պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրված է ԻԱԿ-ի մշակած հարցման օրինակելի ձևը (https://foi.am/hy/information-request-form/), օրինակ՝ www.president.am, www.gov.am,  www.police.am, www.mta.gov.am, ՀՀ 10 մարզպետարանների  և 10-ից ավելի նախարարությունների պաշտոնական կայքերում։ Հարցման օրինակելի ձևերն օգնում են մարդկանց ձևակերպել իրավական առումով գրագետ հարցումներ։

Skip to content