Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 4. Սահմանափակող որոշումը կվերացվի

2009 թ.-ին դատական նախաձեռնության շնորհիվ ԻԱԿ-ը կարողացավ հասնել նրան, որ վերացվի վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ վարչական դատարան դիմելու՝ հասարակական կազմակերպությունների իրավունքը սահմանափակող ՀՀ Վարչական դատարանի որոշումը:

2009 թ.-ի ապրիլի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի` տեղեկատվություն տրամադրելու և Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով: Վարչական դատարանը Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով մերժել էր այն պատճառաբանությամբ, թե հասարակական կազմակերպությունը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Վարչական դատարան դիմելու իրավունք չունի: 23.04.2009 թ.-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Վարչական դատարանի նախագահին` խնդրելով վերացնել Վարչական դատարանի դատավորի որոշումը Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի ենթարկելու պահանջի մասով ԻԱԿ-ի հայցը մերժելու մասին:

ՀՀ Վարչական դատարանի նախագահը 2009 թ.-ի ապրիլի 28-ի որոշմամբ բավարարեց ԻԱԿ-ի բողոքը՝ ամրագրելով, որ հասարակական կազմակերպությունը կարող է դիմել դատարան պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով (https://foi.am/all-cases/item/566/):

Skip to content