Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 3. Տեղեկությունները պարբերաբար և պարտադիր հրապարակելն այլևս պարտականություն է

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի աջակցությամբ 2008 թ.-ի հունիսից պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում ներառվեց տեղեկությունները պարբերաբար և պարտադիր հրապարակելու պարտականությունը։

Բացի այդ՝ ԻԱԿ-ի շնորհիվ պետական մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների մրցույթների և ատեստավորումների հարցազրույցի փուլի հարցաշարում՝ գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների համար ներառվել է 46 հարց տեղեկատվության ազատության և ԶԼ օրենսդրության ազգային և միջազգային օրենսդրության վերաբերյալ։ Փաստորեն, ԻԱԿ-ի նախաձեռնության արդյունքում պետական մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատակիցները ատեստացիայի և մրցույթների ժամանակ պարտադիր պետք է իմանան տեղեկատվության ազատության օրենսդրության հիմնական սկզբունքներն ու օրենքով սահմանվող պարտականությունները:

Նշենք նաև, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 2008 թ. ապրիլի 17-ի N 302-Ա որոշմամբ «Տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» վերապատրաստման դասընթացն ընդգրկեց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրում
(https://foi.am/implemented-trainings/item/392/):

Skip to content