Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 2. ԻԱԿ-ը հրապարակում է պաշտոնատար անձանց եկամուտները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում առաջին հասարակական կազմակերպությունն է , որ հրապարակայնացնում է ՀՀ պաշտոնատար անձանց եկամուտները եւ վերլուծության միջոցով հանրությանը ներկայացնում, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները նախորդ տարիների համեմատ որքան եկամուտ են ունեցել, ինչ գույք են ձեռք բերել եւ այլն:

2006 թ.-ից մինչ օրս ամեն տարի ԻԱԿ-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ նախարարների, մարզպետների, դատավորների գույքի և եկամուտների հայտարագրերում ներառված հրապարակման ենթակա տվյալները, հրապարակում է դրանք իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.foi.am/declarations/, վերլուծում է այդ տվյալները, ինչպես նաեւ՝ համեմատում նախորդ տարիների տվյալների հետ եւ հրապարակում:

Skip to content