Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 5․ Վարչական պատասխանատվություն՝ տեղեկատվություն չտրամադրելու համար

ԻԱԿ-ն առաջին ու միակ կազմակերպությունն է Հայաստանում, որին հաջողվել է դատական կարգով պաշտոնյային ենթարկել վարչական պատասխանատվության՝ տեղեկատվություն չտրամադրելու համար:

2009 թ. հուլիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը` դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց` բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը` պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։ Այս որոշման արդյունքում Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը 50.000 դրամ տուգանք վճարեց պահանջվող տեղեկատվությունը ԻԱԿ-ին չտրամադրելու համար: ԻԱԿ-ի հարցումը վերաբերում էր Ելփին համայնքի բյուջեին և բյուջեի կատարման հաշվետվությանը (https://foi.am/hy/all-cases/item/494/

Skip to content