Սույն փաստաթուղթը ՀՀ Կառավարության հայեցակագն է, որը համախմբում է կառավարության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին: Այն նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակը, նպատակը, ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը։
Փաստաթուղթը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս: Այն նախատեսում է հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։
Փաստաթղթերը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ համագործակցությամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)-ի աջակցությամբ։ Փաստաթղթերի մշակմանը մասնակցել են Լուսինե Գրիգորյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից և Աննա Նաղդալյանը Միջազգային հանրապետական ինստիտուտից (IRI)։
Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը
Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգից բխող գործողությունների ծրագիր
ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ վարչապետի N 1319 – Լ որոշում