Պաշտոնյաների ստացած պարգևավճարները անձնական տվյալներ են, սակայն մենք՝ հարկատուներս, իրավունք ունենք իմանալ՝ որքանով արդյունավետ են ծախսվում մեր վճարած հարկերը։ Երկու ամիս է՝ հանրությունն ակտիվ քննարկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տարեվերջյան պարգևավճարներն ու դրանց թափանցիկությանն առնչվող հարցերը:Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019 թվականի հունվարի 29-ին տեղեկություն ստանալու հարցումներ ուղարկեց ՀՀ նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և քաղաքի վարչական շրջաններ, ՄԻՊ գրասենյակ և Պետական վերահսկողության ծառայություն՝ խնդրելով տրամադրել 2016, 2017, 2018 թվականների դեկտեմբերի ընթացքում պարգևավճար ստացած անձանց ցանկն ու յուրաքանչյուրի ստացած պարգևավաճարի չափը (ընդամենը 32 հարցում):
Նախարարություններից երկուսը մնացել են անդրդվելի և մերժել են պարգևավճարների մասին տեղեկատիվություն տրամադրել։ Դրանք են՝ Առողջապահության (http://www.givemeinfo.am/hy/case/2564/) և Պաշտպանության նախարարությունները (http://www.givemeinfo.am/hy/case/2573/):
Ընդհանուր առմամբ՝ լիարժեք են պատասխանել 32 գերատեսչությունից 20-ը: Հարկ է նշել, որ նրանցից միայն 3-ն են, որ հարցմանը լիարժեք պատասխան են ուղարկել՝ առանց լրացուցիչ ժամկետ խնդրելու: Ամենաարագը պատասխանել է Դավիթաշեն վարչական շրջանը՝ հարցման պատասխանն ուղարկելով անմիջապես հաջորդ օրը(http://www.givemeinfo.am/hy/case/2600/), Կենտրոն վարչական շրջանի և Մշակույթի նախարարության(http://www.givemeinfo.am/hy/case/2579/) պատասխանները ԻԱԿ-ն ստացել է 5-օրյա ժամկետում:
|
Ժամանակին լիարժեք |
Ուշացած լիարժեք |
Թերի պատասխան |
Անհիմն մերժում |
Նախարարություններ |
5 |
1 |
9 |
2 |
Երևանի քաղաքապետարան, վարչական շրջաններ |
2 |
11 |
– |
– |
ՄԻՊ և Պետական վերահսկողական ծառայություն |
1 |
|
1 |
|
Ընդամենը |
8 |
12 |
10 |
2 |
Ընդամենը |
20 լիարժեք |
10 թերի |
2 մերժում |
Հարկ է նշել, որ լիարժեք պատասխանները, որոնք կամ ներկայացրել են պահանջված ողջ անվանացանկը և յուրաքանչյուր անձի ստացած պարգևավճարի չափը, կամ ներկայացրել են հաստիքացանկն ապանձնավորված, բայց ցանկից հստակ երևում է պարգևավճար ստացած անձանց քանակը, նրանցից յուրաքանչյուրի (կամ որոշ դեպքերում հիմնական մասի) հաստիքը և ստացած վճարի չափը։ Այս պատկերը հնարավորություն է տալիս ակնհայտ տեսնել՝ արդյոք այս գործընթացում որևէ չարաշահում կամ կողմնապահություն եղել է, թե ոչ։Պետական վերահսկողության ծառայությունը և ինը նախարարություն տրամադրել են թերի պատասխան: Թերի են որակվել Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների պատասխանները: Հիմնականում այսօրինակ պատասխաններում պարգևատրված պետական աշխատողների ցանկը ներկայացված է ոչ միայն ապանձնավորված, այլև խմբավորված (օրիանակ՝ բոլոր գլխավոր մասնագետները խմբավորված են մի տողի տակ և նշվում է նրանց ստացած ընդհանուր գումարը)։