Հրապարակումներ

Հրապարակումներ

Փաստաթղթերը գաղտնագրվում են, և դրանց մասին մոռանում են մեկընդմիշտ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Փաստաթղթերը գաղտնագրվում են, և դրանց մասին մոռանում են մեկընդմիշտ

ՀՀ պետական կառավարման մարմինները փաստաթղթեր չեն գաղտնազերծում։ 2015թ.-ի հունվարի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին` պարզելու, թե արդյոք տվյալ նախարարությունը 2014թ.-ին գաղտնազերծե՞լ է գաղտնի փաստաթղթեր։ ԻԱԿ-ի հարցումները ցույց տվեցին, որ ՀՀ նախարարություններից ոչ մեկը անցյալ տարվա ընթացքում որեւէ փաստաթուղթ չի գաղտնազերծել։

Գրեթե նույն գաղտնիության մակարդակն է գրանցվել նաեւ 2013-ին, երբ ԻԱԿ-ը պարզեց, որ 18 նախարարություններից միայն ԱԳՆ է այդ տարում գաղտնազերծել 3 փաստաթուղթ։ Մինչդեռ, “Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված 10 տարի պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները պետք է գաղտնազերծվեն եւ համարվեն ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվեն սահմանված կարգով: Նաեւ, գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, եւ տեղեկությունները` ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել ՀՀ կառավարության որոշմամբ: Այսպիսով, առնվազն ՀՀ անկախության 24 տարիներից վերջին 14 տարիների ընթացքում ամեն տարի պետք է գաղտնազերծվեն նախորդ 10 տարիների ընթացքում գաղտնի մնացած “Գաղտնի” գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները:

Բացի վերոնշյալը` “Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է տեղեկությունների գաղտնազերծման երկու հիմք`ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները. բ) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

ԻԱԿ-ը գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցումներով մի քանի տարի անընդմեջ դիմել է նախարարութուններին եւ պարզել, որ խիստ բացառիկ են եղել դեպքերը, երբ նախարարություններն տվյալ տարում ունեցել են գաղտնազերծած որեւէ փաստաթուղթ: Այս համատեքստում, հաշվի առնելով “Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթները` խիստ խնդրահարույց է դառնում գաղտնազերծված փաստաթղթերի բացակայությունը, եւ հիմք է տալիս պնդելու, որ ոչ գաղտնիքի պահպանման ժամկետները լրանալու, ոչ էլ նշված օրենքով սահմանված հիմքերով պետական կառավարման մարմինները տեղեկություններ չեն գաղտնազերծվում:

Skip to content