2011թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում /ապրիլ-հունիս/ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ մի շարք քաղաքացիներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկել են տեղեկատվություն ստանալու 120 հարցում`էլեկտրոնային եւ գրավոր:
120 հարցումներից 87–ի դեպքում (72%) ստացվել է լիարժեք պատասխան / նախորդ եռամսյակում լիարժեք պատասխանների ցուցանիշը 88% էր/:
Մերժում ստացվել է 2 դեպքում (2%)` նախորդ եռամսյակի 2 մերժման փոխարեն: Մերժումներից 1-ը հիմավոր է, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժումը ուղարկել է գրավոր եւ հիմնավոր, սակայն մերժումը ՏԱ օրենքով նախատեսված 5 օրվա փոխարեն ստացվել է 23 օր անց: Իսկ 1-ը անհիմն է, քանի որ բանավոր են մերժել տեղեկատվության տրամադրումը: Ապօրինի մերժման հեղինակն է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:
Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկան. 2011թ. երկրորդ եռամսյակ