50 հարցումներից 44-ի կամ 88% դեպքում ստացվել է լիարժեք պատասխան (նախկին 51-55 տոկոսի համեմատությամբ, 2006թ. նույն ժամանակահատված):
Միայն 2 հարցման (4%) դեպքում է ստացվել մերժում, երկուսն էլ ստացվել են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Լուռ մերժումների թիվն ընդամենը 3-ն է (6%): Լուռ մերժումներն արդեն բացառություն են` ի տարբերություն նախորդ տարիների, երբ դա ընդունված պրակտիկա էր: Հեղինակները Առողջապահության նախարարությունն է, Ստեփանավանի քաղաքապետարանը եւ Հյուսիսային համալսարանը: Առաջին երկուսը ռեկորդային են այն առումով, որ գլխավորել են նաեւ 2011թ. տարեկան Սեւ ցուցակը։ Այժմ էլ շարունակում են մնալ անփոփոխ դիրքերում…
Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկան. 2011թ. առաջին եռամսյակ