Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 105 լրագրողի հարցումների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքները լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության մասին: Ոուսումնասիրման նպատակն է խթանել տեղեկատվության մատչելիությունը ՀՀ ԶԼՄ-ների համար`

  • ամփոփելով պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու լրագրողների փորձը “ՏԱ մասին” օրենքի ընդունումից ի վեր (2003թ.-ից մինչ օրս),
  • դիտարկելով, թե որքանով արդյունավետ են կարողանում լրագրողներն օգտագործել տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը եւ ՏԱ մասին օրենսդրությունն իրենց ամենօրյա աշխատանքում, եւ որքանով հրապարկային եւ բաց են աշխատում պետական մարմինները ԶԼՄ-ների համար,
  • պարզելով լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքին սպառնացող առկա խոչընդոտներն ու հիմնախնդիրները. ինչպիսի արգելքների են հանդիպում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում պետական մարմիններից տեղեկատվություն ստանալիս եւ ինչպիսի՞ մեխանիզմներից են նրանք օգտվում խախտված իրավունքը վերականգնելու համար:

 

Այս նպատակով 2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հարցազրույցներ են անցկացվել 105 լրագրողների հետ, որոնցից 60-ը ներկայացնում է երեւանյան ԶԼՄ-ներ, 40-ը` մարզային, իսկ 5-ը` Հայաստանում գործող արտասահմանյան ԶԼՄ-ներ: Հարցազրույցների քանակական եւ որակական տվյաների հիման վրա աշխատանքային խումբը կազմել է սույն ուսումնասիրությունը: Մշակվել են նաեւ հատուկ առաջարկություններ` ուղղված լրագրողների՝ ՏԱ ոլորտում ունեցած գիտելիքի եւ օրենսդրության օգտագործման մեխանիզմների բարելավմանը, ինչպես նաեւ լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի առավել լայն պաշտպանության ապահովմանը:

Չնայած պաշտոնյաներն ընդունում են, որ տեղեկատվություն տրամադրելն իրենց պարտականությունն է, պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը դեռեւս անբավարար է: Որպես հիմնական խոչընդոտ լրագրողները նշել են պետական պաշտոնյաների մտածելակերպը` 62%:

Պետական մարմիններում տեղեկատվության տրամադրման համար սահմանված մեխանիզմների բացակայությունը 57 լրագրողի (54.2%) կարծիքով խոչընդոտներից երկրորդն է: 44%-ը նշել է, որ լրագրողները չգիտեն իրենց իրավունքների մասին: Իսկ օրենսդրական ընթացակարգերի բացակայության պատճառը որպես տեղեկատվության տրամադրման խոչընդոտ համարում են 38 լրագրող կամ 36%: Նրանք նշում են, որ պետական մարմիններում չի գործում տեղեկատվության տրամադրման միասնական համակարգ։

Մի մարմնում այդ գործառույթն իրականացնոմ է հանրության հետ կապերի վարչությունիը, մյուսում` մամուլի ծառայությունը, երրորդում` քարտուղարությունը կամ աշխատակազմի ղեկավարը:  Լրագրողները փաստում են, որ չնայած տեղեկություններ ստանալու իրավունքը վերաբերում է յուրաքանչյուրին, պաշտոնյաները խտրականություն են դնում քաղաքացիների եւ լրագրողների միջեւ` 102 լրագրող կամ 97%: Խտրական վերաբերմունք է նկատվում նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Հարցումների արդյունքներով 105 լրագրողներից 46%-ի կարծիքով ամենաբաց եւ հրապարակային պետական մարմին է Արտաքին գործերի նախարարությունը: Որպես փակ, տեղեկատվության առումով դժվարամատչելի գերատեսչություն են համարել Ազգային անվտանգության ծառայությունը (38%):

Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք թվում է, թե առավել մատչելի եւ հրապարակային պետք է գործեին հանրության համար, ըստ լրագրողների`փակ կառույցների թվում են: Լրագրողների ընդամենը 23 տոկոսն է կարծում, որ թաղապետարանից հեշտ է տեղեկատվություն ստանալը։ Ամենից հաճախ անօրինական մերժումները լրագրողները բողոքարկում են տվյալ պաշտոնյայի վերադասին` 62%: Դատարանին իրենց խախտված իրավունքների վերականգնումը վստահում են` 28%-ը,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` 14.2%-ը:

Ուսումնասիրությունն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի ղեկավար՝ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյան։

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ 2008

Skip to content