Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ի՞նչ արժեն նախարարությունների տեղեկատվական արշավները

Նախարարությունների կողմից տեղեկատվական արշավների կազմակերպման և իրականացման համար պետական բյուջեից հատկացված գումարը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 300 միլիոնով։

Ինֆորմացիայի ազտության կենտրոնը 2023 թվականի հուլիսին ՀՀ նախարարություններ էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցումներ՝ պարզելու թե ինչքան գումար են ծախսել գերատեսչությունները 2022-2023 թվականներին տեղեկատվական արշավների՝ իրազեկման, հանրայնացման նպատակով կազմակերպված միջոցառուների, տեղեկատվական պաստառների, նյութերի մշակման, տպագրման, տարածման և նմանօրինակ աշխատանքների համար։

 

Ըստ նախարարությունների տրամադրած պատասխան գրությունների՝ տեղկատվական արշավների կազմակերպման և իրականացման համար 2022 թվականի ընթացքում 12 նախարարությունները պետական բյուջեից ծախսել են ընդհանուր առմամբ 173,311,499 ՀՀ դրամ։

2022-ին տեղեեկատվական արշավների նպատակով իրականացրած ծախսերի մասին պատասխան գրության մեջ նշել են նախարարությունից միայն 5-ը․

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
  • Առողջապահության նախարարություն,
  • Արտաքին գործերի նախարարություն,
  • Էկոնոմիկայի նախարարություն,
  • Պաշտպանության նախարարություն։

Հարկ է նշել, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվական արշավների ծախսերի վերաբերյալ պատասխանում որպես հիմք նշել է պետական բյուջեով «Տեղեկատվական ծառայություններ» տողով Նախարարությանը հատկացված գումարի չափը։ Մյուս նախարությունները տրամադրել են առանձնացված տվյալներ։

Նախարարությունների կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ տեղեկատվական արշավների նպատակով 2023 թվականի համար 453,260,500 ՀՀ դրամ է նախատեսված՝ 279,949,001 ՀՀ դրամով ավելի շատ քան նախորդ տարի։ Աճի հիմնական «մեղավորը» էկոնոմիկայի նախարարությունն է․գեատեսչությունը տեղեկատվական արշավների համար 2023-ին նախատեսել է 220,000,000 ՀՀ դրամ։

2023-ի ընթացքում նպատակային ծախսերի մասին նշել են 12  նախարարությունից 7-ը. նախորդ ցանկին ավելացել են Ֆինանսների և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։

Միջազգային կառույցների ֆինանսական աջակցությամբ 2022 և 2023 թթ․-ի ընթացքում տեղեկատվական արշավների իրականացման մասին նշել են Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունները, մյուս գերատեսչությունները միջազգային գործընկերների հետ տեղեկատվական միջոցառումներ չեն իրականացրել։

2022 և 2023 թվականների ընթացքում նախարարությունների կողմից տեղեկատվական արշավների համար օգտագործված գումարները բաշխվել են հետևյալ կերպ․

Նախարարություն 2022 2023 Ընդամենը 
Աշխատանքի և սոցիալական հարցերի 1,882,594 180,000 2,062,594 
Առողջապահության 30,871,200 87,175,000  118,046,200 
Արտաքին գործերի 84,435,000 84,435,500  168,870,500 
Էկոնոմիկայի 36,142,705 220,000,000  256,142,705 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   4,000,000 4,000,000
Պաշտպանության 19,980,000 49,470,000 69,450,000 
Ֆինանսների –          8,000,000  8,000,000 
Ընդամենը 173,311,499 453,260,500  626,571,999 
Skip to content