Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

FOIC Armenia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դատական գործի արդյունքում ՔՊ-ն տրամադրել է պահանջվող տեղեկությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԻԱԿ-ին տրամադրել է նախընտրական դրամահավաքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման հայցով դիմել էր դատարան(գործ N: ԵԴ2/41477/02/23)։ Պատասխանող կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, որն անպատասխան թողնելով ԻԱԿ-ի երկու հարցումները՝ խախտել էր կազմակերպության տեղեկություն ստանալու իրավունքը։

ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու առաջին հարցումն ուղարկել էր 2023 թվականի օգոստոսի 23-ին՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ: Սահմանված ժամկետում չստանալով պատասխան՝ ԻԱԿ-ը սեպտեմբերի 11-ին կուսակցություն էր ուղարկել նաև տեղեկություն ստանալու կրկնակի հարցում։

ԻԱԿ-ի հարցման առիթ դարձել է «Ինֆոքոմ» լրատվական կայքի դիմումը։ Ինֆոքոմի լրագրողի նույնաբովանդական հարցումը ևս կուսակցությունն անպատասխան էր թողել։

2023 թ.-ի դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշեց վարույթ ընդունել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ ՔՊ կուսակցության։ Շուրջ մեկ ամիս անց՝ 2024 թ.-ի հունվարի 8-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով կողմերի միջև կնքվեց հաշտության համաձայնագիր, որի համաձայն կուսակցությունը պարտավորվեց տրամադրել հայցադիմումով պահանջվող տեղեկություններ և փոխհատուցել ԻԱԿ-ի վճարած պետական տուրքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2024 թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին տրամադրեց պահանջվող բոլոր տեղեկությունները, պատասխանի բովանդակությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

Դատական գործի մանրամասներն այստեղ։

Skip to content