Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն ամփոփեց 2015թ-ի Սեւ եւ Սպիտակ ցուցակները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն ամփոփեց 2015թ-ի Սեւ եւ Սպիտակ ցուցակները

2015թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եռամսյակային սեւ ցուցակներում էր հայտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ԻԱԿ-ի ուղարկած հարցումներն անպատասխան թողելու համար: Սեւ ցուցակում հայտնվելուց հետո, սակայն, նախարարությունը փոխեց իր գործելաոճը` տրամադրեց նախկինում անպատասխան թողած հարցումների պատասխանները, նաեւ պատշաճ պատասխաններ տրամադրեց ԻԱԿ-ի հաջորդ հարցումներին Ուստի, ՏԱ ոլորտում իր աշխատանքը բարելավելելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներառվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2015թ.-ի Սպիտակ ցուցակում:

Իսկ հետեւյալ պաշտոնյաները 2015թ.-ի ընթացքում խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ հայտնվել են ԻԱԿ-ի 2015թ.-ի Սեւ ցուցակում.

  • ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյան
  • ՃՈ պետ պարոն Արմեն Հակոբյան
  • Արթիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյան
  • ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ տիկին Լիլիթ Արզումանյան
  • “Համալսարականներ” համատիրության նախագահ պարոն Արտաշես Մամաջանյան
  • “Ծարավ աղբյուր” համատիրության կառավարիչ պարոն Հովհաննես Ստեփանյան
  • ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար պարոն Գարիկ Հովհաննիսյան

Այս պաշտոնյաները 2015թ.-ի ընթացքում էականորեն խախտել են ՏԱ ժամկետները.

  • ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարպարոն Դավիթ Հարությունյան
  • Գեղարքունիքի մարզպետ պարոն Ռաֆիկ Գրիգորյան
  • ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ պարոն Արսեն Գալստյան

Մանրամասն` տես https://www.foi.am/hy/years/2015/ 

Skip to content