Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ի նախագահը՝ Ազատության պաշտպան մրցանակակիր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ի նախագահը՝ Ազատության պաշտպան մրցանակակիր

2015թ. հունիսի 4-ին տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանում գործող միջազգային կառույցները իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանին հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը: «ԵԱՀԿ-ի վաղեմի գործընկեր Շուշան Դոյդոյանը միշտ եղել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անկոտրում պաշտպան: Մեր գրասենյակը բարձր է գնահատում տիկին Դոյդոյանի նվիրվածությունը՝ բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման խթանմանը, ինչպես նաև նրա ջանքերը՝ ստեղծելու այլընտրանքային մեխանիզմներ՝ ԶԼՄ-ների հետ կապված խնդիրների լուծման համար»:

«Մենք փորձում ենք այս երկիրը դարձնել այնպիսին, որ իմ չորս բալիկները այս երկրում իրենց ազատությունների հատուկ պաշտպանության կարիք չունենան », -այսօր Համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարեց Ինֆորմացիայի Ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ստացավ «Խիզախ Կին» մրցանակը՝ կանանց իրավունքների պաշտպանության խթանման ու Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության աջակցության համար:

Միջազգային գործընկերները նաև բարձր գնահատեցին լրագրող և Անմեղության հայկական ծրագիր ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեջլումյանի ջանքերը, ով ստացավ «Լրատվական գերազանցություն» մրցանակը՝ ցմահ դատապարտյալների իրավունքները պաշտպանելու և դրանք լուսաբանելու համար:

«Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին» տրվեց «Կառավարության բարեփոխումների առաջատարի» մրցանակը, որպես կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության լավագույն օրինակ: Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը ստացավ «Տեղական կառավարման բարեփոխումների առաջատարի» մրցանակը՝ իր նորարար և շրջակա միջավայրի պաշտպանությունը խթանող նախաձեռնությունների համար:

«Ներառման խթանում» մրցանակը, որ ներկայացվում էր առաջին անգամ, հանձնվեց Ունիսոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին՝ վերջինիս ջանքերի համար՝ ստեղծելու նոր հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար և կառուցելու առավել ներառական հասարակություն:

Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Բրիտանական դեսպանության, Եվրախորհրդի երևանյան  գրասենյակի և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն  էր, որով 2012թ.-ից  նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները:

Skip to content