Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Ինֆո հաուս» ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Հաշվետու մեդիա»
Ամփոփ նկարագիր՝
Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո Հայաստանի քաղաքական ուժերն իրենց պայքարում շեշտը դնում են հենց լրատվամիջոցներով աշխատելու վրա: Ուստի շատ կարեւոր է, որ լսարանը տեղյակ լինի, թե որտեղից ինչ ինֆորմացիա է ստանում:
«Հաշվետու մեդիա» ծրագիրը նպատակ ունի հնարավորինս նվազեցնելու հանրության թերահավատությունը զանգվածային լրատվության միջոցների հանդեպ՝ բացահայտելով դրանց իրական սեփականատերերին:
Լրատվամիջոցների, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ համագործակցության շնորհիվ «Ինֆո հաուս» հասարակական կազմակերպությունը հասնելու է նրան, որ լրատվամիջոցներն աշխատեն առավելագույնս թափանցիկ եւ արդար իրենց լսարանի հետ:
Ծրագրի անմիջական շահառուներն են «Ինֆո Հաուս» ՀԿ-ն, քաղաքական դաշտի ներկայացուցիչները, օրեսնդիր եւ գործադիր մարմինները, հայկական լրատվական դաշտին հետեւող քաղաքացիները: Ծրագրի թիրախում լրատվամիջոցներն են:
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Ծրագիրն իրականացնելու համար կուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը, ինչի արդյունքում «Ինֆո հաուս» ՀԿ-ն կդառնա մասնագիտացված կազմակերպություն այս ոլորտում: Կմշակվեն գործիքներ, որոնց միջոցով կհեշտացվի լրատվամիջոցների աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու գործը ինչպես շարքային ընթերցողների, այնպես էլ դաշտի փորձագիտական կառույցների, քաղաքական դաշտի հետ առնչվող բոլոր մարդկանց համար:
Կիրականացվի լրատվական դաշտի մոնիթորինգ, կազմվի իրական սեփականատերերի անունները թաքցնող լրատվամիջոցների ցանկը, եւ կատարված հետաքննության արդյունքում կհրապարակվեն նրանց իրական անունները:
Կստեղծվի տեղեկատվական հարթակ (վեբ կայք), որում կհրապարակվի առնվազն 60 ԶԼՄ-ների իրական սեփականատերերի մասին տեղեկությունը: Կայքի տվյալները պարբերաբար կթարմացվեն՝ հասարակությանը ներկայացնելով իրականացված աշխատանքի արդյունքները: