Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Օպերատիվ հաղորդակցման և ահազանգերի կարգավորման առցանց հարթակ լայն հասանելիությամբ»
Ամփոփ նկարագիր՝
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կարողությունները՝ հանրապետական մակարդակով առցանց հարթակի ստեղծմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովելու սպառողների տեղեկացված և լսելի լինելու հիմնարար իրավունքների իրացումը։ Պլանավորվում է ստեղծել բողոքների ընդունման միասնական պլատֆորմ, ինչը հնարավորություն կտա առցանց տարբերակով ընդունել, ստուգել, համապատասխանեցնել դիմումը օրենքով սահմանված պահանջներին և ուղորդել համապատասխան վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին։ Պլատֆորմը կունենան նաև իրազեկման բաժին, որի օգնությամբ քաղաքացին կարող է հասկանալ, թե ինչ իրավական ակտերով է կարգավորվում ոլորտը, որոնք են պետական լիազոր մարմինները, որոնց կարգավորման տիրությում կարող է գտնվել հնարավոր խնդրի լուծումը։ Պլատֆորմում կթարգմանվեն և կտեղադրվեն նաև իրավական ակտեր, որոնք միասնական ԵԱՏՄ տարածքում, սակայն մայրենի լեզվով հասանելի չեն ՀՀ քաղաքացիների համար։ Նախատեսվում է մարզերում կազմակերպել դասընթացներ, որի միջոցով հնարավորություն կստեղծվի ունենալ մարզային ներակայացուցիչներ, որոնք կարող են տեղում իրականացնել համապատասխան փորձագիտական ուսումնասիրություններ և վերլուծություններ։ Ծրագրի ադյունքում կստեղծվի իրազեկման պլատֆորմ, բողոքների թվայնացված համակարգ, իսկ կազմակերպությունը կհամալրվի վերապատրաստում անցած փորձագետներով։
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել տեղեկատվական առցանց հարթակ սպառողների տեղեկացված և լսելի լինելու հիմնարար իրավունքների իրացման նպատակով: Նախատեսվում է նաև իրականացնել տեղեկատվական հարթակի վերաբերյալ հանրային իրազեկում (աշխատանքային հանդիպումներ ՀԿ-ների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ): Կձևավորվի փորձագիտական խումբ, կկազմակերպվի անդամների կարողությունների զարգացում (մարզային հանդիպումներ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող քաղաքացիների, հասարակական միավորումների հետ, ովքեր հետաքրքրված են խնդրով):