Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ենթադրամաշնորհային ծրագիր # 15

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Երիտասարդների քայլը հանուն մաքուր Գորիսի»

Ամփոփ նկարագիր՝
Ծրագրի հիմնական նպատակն է «Մաքուր Գորիս» ՀԿ-ի և «Պլաստիկից՝ պլաստիկ» սոցիալական ձեռնարկատիրության կարողությունների զարգացում երիտասարդների ներգրավման , իրազեկության բարձրացման , էկոլոգիական վիճակի բարելավման մեխանիզմների/ գործողությունների մշակման միջոցով :
Ենթանպատակներ՝ Հանրությանն իրազեկել Գորիս համայնքում ստեղծված «Մաքուր Գորիս» ՀԿ-ի և «Պլաստիկից՝ պլաստիկ» արտադրամասի , նրանց նպատակների ու խնդիրների , սոցձեռնարկության և բնակչության կապը ապահովող մշակված գործողությունների մասին: Երիտասարդների ներգրավմամբ իրականացնել թափոնների կառավարման ու նվազեցման գործունեություն, նվազեցնել համայնքի բացասական ազդեցությունը Վարարակն գետի վրա։

Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Նախապատրաստական փուլում կիրականացվեն աշխատանքային հանդիպումներ Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերի ղեկավարների ,ՏԻՄ-ի, Գորիսի համայնքապետարանի տնային տնտեսության և կոմունալ ծառայության ՀՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկելու Վարարակն գետի էկոլոգիական վիճակի և դրա լուծման խնդիրների, տեսակավորված պլաստիկի ձեռք բերման և հետագա վերամշակման հարցերը: Կընտրվեն 15 երիտասարդներ իրազեկման դասընթացին մասնակցելու համար: Նրանց միջոցով կկազմակերպվեն մեկամսյա մշտադիտարկումներ:
Ծրագրի հիմանական փուլում երիտասարդների իրազեկության բարձրացման նպատակով կկազմակերպվի դասընթաց: Կմշակվի կրթական մոդուլ, որը հետագայում կօգտագործվի և ՀԿ-ի, և վերապատրաստված երիտասարդների համար: 15 երիտասարդներից կընտրվեն 10-ը մեկօրյա քայլարշավ–հավաքին մասնակցելու համար: 10 –ից 3-ի և ՀԿ-ի անդամների հետ կանցկացվի դասընթաց ֆեսբուքյան էջերի ղեկավարման վերաբերյալ :

Skip to content