2023 թվականի ապրիլ–մայիսին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու հիմքով, հարուցվել է 429 վարչական վարույթ, որից.
- 219-ը կարճվել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու հիմքով,
- 13 վարչական վարույթ կասեցվել է վարչական ակտի հասցեատիրոջը ի հայտ չբերելու հիմքով,
- մնացած 173 հարուցված վարույթները կարճվել են վարչական տույժ նշանակելու ժամկետները լրանալու հիմքով։