Ուղեցույցի նպատակն է լրագրողներին, քաղհասարակության ներկայացուցիչներին, հետազոտողներին և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնել մի շարք պրակտիկ գործիքներ և հմտություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել իրական շահառուներին և հետաքննել նրանց ետևում գտնվող կազմակերպությունների գործունեությունը:
Ուղեցույցում ներկայացվում են իրական շահառուների հայեցակարգի, թափանցիկության չափանիշների և աշխարհում այս հարցով իրականացված գործընթացների, Հայաստանում և տարբեր երկրներոմ գործող ռեգիստրների, միջազգային կազմակերպությունների կողմից ստեղծված հարթակների մասին տեղեկություններ։
Ուղեցույցը պատրաստվել և հրապարակվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿի կողմից «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագիծը՝ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի բովանդակության պատասխանատուն բացառապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնին է, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրամիության տեսակետները:
Իրական շահառոուների մշտադիտարկում․ ուղեցույց լրագրողների և հետազոտողների համար