Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

39. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի

2012 թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին եւ խնդրել էր տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Տեղադրված են արդյո՞ք ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.parliament.am-ում, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունները,
  2.  Խնդրում ենք տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012 թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները:

Հարցման պատասխանը չստանալով՝ 2012 թ. դեկտեմբերի 5-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու կրկնակի հարցում է ներկայացրել ԱԺ-ին՝  կրկին խնդրելով տրամադրել հայցվող տեղեկատվությունը: Նույն օրը` 05.12.2012 թ.-ին, ստացվել է ԱԺ էլեկտրոնային պատասխանն այն մասին, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, եւ այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

2013 թ.-ի մարտի 4-ին` հարցումն ուղարկելուց ավելի քան 3 ամիս անց, ՀՀ Ազգային ժողովը տրամադրեց թերի պատասխան, քանի որ ԱԺ-ն ներկայացրել էր  ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունները` ըստ հերթական համարների չներկայացնելով 12 կարգադրությունների պատճեն:

2013 թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկին հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել նաեւ չտրամադրված կարգադրությունների պատճենները: Սակայն, ԱԺ-ն մերժեց տրամադրել դրանք` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:

2013 թ.-ի ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ վիճարկելով  ՀՀ ԱԺ-ի մերժումը: ԻԱԿ-ը դատարանից խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2013 թ.-ի հուլիսի 3-ին: Դատարանը եւս մի նախնական նիստ նշանակեց, որի ժամանակ ԱԺ-ն պետք է ներկայացնի վիճահարույց կարգադրությունները` աշխատակիցների անունները ծածկած, որպեսզի դատարանը կարողանա պարզել արդյոք այնտեղ իսկապես կա անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն, թե ոչ: Հաջորդ նիստը տեղի ունեցավ 2013 թ.-ի օգոստոսի 7-ին: Գործն անցավ դատաքննության փուլ: 2013 թ.-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած դատաքննության ժամանակ ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ԱԺ-ի ներկայացուցչին դիմեց հարցադրումներով` խնդրելով հստակեցնել, թե ինչ բնույթի տեղեկություններն է ԱԺ-ն համարել անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն: ԱԺ-ի ներկայացուցիչը միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի կարողանա ներկայացնել ԻԱԿ-ի հարցադրումների պատասխանները: 2013 թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԱԺ-ի գործով եւս երեք դատական նիստ: 2013 թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանը վճիռ է կայացրել, որով բավարարել է ԻԱԿ-ի հայցը: Դատարանը ճանաչեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, պարտավորեցրեց ԱԺ-ին տրամադրել անհիմն մերժած տեղեկությունները, ինչպես նաեւ պարտավորեցրեց փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը` 50.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ ազգային ժողովը վճռով իր վրա դրած պարտականություններն ամբողջությամբ կատարեց:

ԻԱԿ-ի` 2013 թ.-ի ապրիլի 8-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի` 2013 թ.-ի դեկտեմբերի 28-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content