- Փարաքար գյուղի Մեքենագործների փող. 1-ին շենքի մոտով անցնող մայր առվի ձախ ափին, ճանապարհին կից տարածքում գտնվող 250-260 քմ հողամասը ներառվա՞ծ է արդյոք ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
- Եթե այո, խնդրում ենք հայտնել, թե ինչ հիմքով եւ պատճառով,
- Եթե ոչ, խնդրում ենք հայտնել այդ մասին:
15.09.2009 թ. ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկեց վճռաբեկության կարգով` նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով: ՀՀ վճռաբեկ դատարանը 2010 թ.-ի մարտի 12-ին ԻԱԿ-ի բողոքն ամբողջությամբ բավարարեց եւ գործն ուղարկեց նոր քննության: 2010 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչական դատարանը, նույն գործը երկրորդ անգամ քննելով, ի վերջո բավարարեց ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի ԻԱԿ-ի հայցը:
Դատարանը վճռեց ոչ իրավաչափ ճանաչել ԻԱԿ-ի հարցմանը ոչ պատշաճ պատասխանելուն ուղղված ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի գործողությունները, ինչպես նաեւ պարտավորեցնել Փարաքարի գյուղապետարանին տրամադրել ԻԱԿ-ի հարցման պատասխանը: Փարաքարի գյուղապետարանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ վճռաբեկ դատարան: 2010 թ.-ի օգոստոսի 18-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել Փարաքարի գյուղապետարանի բողոքը եւ ուժի մեջ թողնել ԻԱԿ-ի օգտին ՀՀ Վարչական դատարանի կայացրած վճիռը: