Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Քաղաքացի Ա. Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ Ոստիկանության

2009 հունվարի 8-ին ՀՀ վարչական դատարանը հերթական անգամ վերականգնեց քաղաքացու տեղեկատվության ազատության խախտված իրավունքը:

ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել էր ՀՀ ոստիկանությանը` պահանջելով.

  1. Տեղեկատվություն տալ` 2008 թ.-ի օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում անցկացված զանգվածային հրապարակային միջոցառման եւ դրան հաջորդած երթի ընթացքում հրապարակային միջոցառման մասնակիցները հրահրե՞լ են արդյոք բախումներ ոստիկանության ծառայողների հետ եւ զանգվածային անկարգություններ:
  2. Եթե այո, ապա` տրամադրել նաեւ այն իրավական ակտի պատճենը, որում արձանագրված է այդ փաստը:


Սակայն, ՀՀ ոստիկանությունը հարցմանը որեւէ պատասխան չի տվել:

2008 թ.-ի սեպտեմբերի 1-ին Արտակ Զեյնալյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԿԱ ոստիկանության` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելու պահանջների մասին: Դատարան դիմելու փաստը ունեցավ վճռական դեր. ոստիկանությունը անմիջապես պատասխանեց քաղաքացու հարցմանը՝ տրամադրելով պահանջվող տեղեկությունները։

Դատաքննության ընթացքում պատասխանող կողմն ամբողջությամբ առարկեց հայցապահանջի դեմ` համարելով այն անհիմն, քանի որ ՀՀ ԿԱ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետի 27.09.2008 թ.-ի թիվ 9/2-1044 գրությամբ, այսինքն` ճիշտ է 19 օր ուշացմամբ, բայց պատասխան, այնուամենայնիվ, տրվել է:

Դատաքննության ընթացքում դատարանը եկավ այն եզրահանգման, որ չնայած այն բանին, որ ՀՀ ոստիկանությունը 27.08.2008 թ.-ին պատասխանել է Արտակ Զեյնալյանի հարցմանը, այդուհանդերձ դա արել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ` դրանով իսկ խախտելով Արտակ Զեյնալյանի տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքը:

ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Արգիշտի Ղազարյան) 2009 թ.-ի հունվարի 8-ին հրապարակեց վճիռը, որով բավարարեց Ա. Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Դատարանը վճռեց ճանաչել Արտակ Զեյնալյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը:

Skip to content