Մայիսի ամսին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագրի շրջանակում իրականացրեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթաց հայաստանյան բուհերի ուսանողների համար։
Եռօրյա դասընթացի նպատակն էր տեղեկատվական հոսքերի ակտիվ սպառող և տարածող երիտասարդներին փոխանցել փաստերի ստուգման մասին բազային գիտելիքներ, ներկայացնել փաստերի ստուգման հիմնական գործիքներն ու հարթակները, խթանել դրանց կիրառումը մասնագիտական և առօրյա կյանքում։
Դասընթացը նախատեսված էր հայաստանյան բուհերում սովորող ուսանողների համար՝ անկախ մասնագիտական ուղղությունից։ Առաջին փուլին (մայիսի 19-22) մասնակցեցին երևանյան, իսկ երկրորդ փուլին (մայիսի 25-27)՝ մարզային բուհերում սովորող երիտասարդները։ Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեցին 50-ից ավելի երիտասարդներ։
«Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագիրն իրականացվում էր Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության աջակցությամբ։ Դասընթացն անցկացնում էին փաստերի ստուգման մասնագետ, մեդիա ուսումնասիրող Հարություն Ծատրյանը և «Փաստերի ստուգման հարթակի» (FIP.am) գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը։
Դաընթացի ձայնագրությունները հասանելի են ԻԱԿ-ի յութուբյան էջում
Փաստերի ստուգումը ուսանողների համար․ օր 1-ին