2018թ.-ի փետրվարի 19-ին և 22-ին Ինֆորմացիայի ազատությայն կենտրոնը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ իրականացրեց քաղծառայողների վերապատրաստում Տեղեկատվության ազատության ոլորտում:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների և մազրպետարանների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատակիցները: Յուրաքանչյուր դասընթացին մասնակցեց 25 քաղծառայող:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ.-ի փետրվարի 6-ի N-82Ա որոշմամբ հաստատված ծրագրի համապատասխան։ Ծրագրում ընդգրկված թեմաները մասնակիցներին ներկայացրին ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանը, ՔԾԽ Զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչություն պետ Ռուզաննա Խաչատրյանը և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դավիթ Ասատրյանը:
Վերապատրաստման ընթացքում ոչ միայն մասնակիցներին ներկայացվում էր տվյալ դասընթացի թեման, այլ նաև քննարկումների, հարցուպատասխանների միջոցով համայնքային ծառայողները ստանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները:
Բոլոր մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին դասընթացներից` նշելով, որ կրկին կցանկանային մասնակցել նմանատիպ ուսուցման: Իրենց գնահատման թերթիկներում մասնակիցների 92%-ը դասընթացը գնահատել է շատ օգտակար, իսկ 8%-ը` օգտակար: Բոլոր քաղ. ծառայողներն էլ դրական պատասխան են տվել այն հարցերին, թե արդյոք զգում էին ուսուցման թեմաների վերաբերյալ իրենց գիտելիքները թարմացնելու կարիք եւ արդյոք կօգտագործեն իրենց ստացած գիտելիքներն առօրյա աշխատանքում:
Վերապատրաստմանը մասնակցած քաղաքացիական ծառայողներն իրենց գնահատման թերթիկներում նշել էին. “Վերապատրաստումը չափազանց ուսանելի էր: Ցանկայի է, որ տարվա մեջ առնվազն մեկ անգամ մենք տեղեկանանք տեղեկատվության ազատության ոլորտի կարեւոր զարգացումների մասին, որպեսզի մենք ինքներս մեզ կարողանանք համարել լիարժեք համայնքային ծառայողներ եւ լինել օգտական բնակչության համար”: “Օգտակար էր եւ ուսանելի”, “Շատ հետաքրքիր էր, ես կփորձեմ կիրառել ձեռք բերած գիտելիքներս գործնականում”, “Մենք ստացանք շատ նոր եւ արդյունավետ գիտելիքներ”- սրանք մեջբերումներ են մասնակիցների լրացրաժ գնահատման թերթիկներից:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան քաղծառայողի վերապատրաստման պետական նմուշի վկայական:
Դասընթացներն իրականացվում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության մատչելիությունը բաց կառավարման և հանրային մասնակցության ապահովման համար» ծրագրի շրջանակներում:
ՀՀ քաղծառայության խորհրդի N 82-Ա որոշումը