Վերապատրաստման դասընթացի ընթացքում պաշտոնյաները ծանոթացան.
1. տեղեկատվության ազատության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին,
3. Փաստաթղթերի կազմման և արխիվացման սկզբունքներին,
4. ՏԱ ոլորտում առկա խնդիրներին,
5. ՏԱ օրենքով ամրագրված պարտականություններին և պատասխանատվությանը,
6. ՏԱ դատական պրակտիկային:
Վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի վերջում մասնակիցներն անցան թեսթավորում` դասընթացի շրջանակներում ձեռք բերված գիտելիքը և դրանք կոնկրետ դեպքերում կիրառելու հմտությունները ստուգելու համար: Մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի, Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից։
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ: