Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Ի՞նչ պահանջես 4-րդ դասարանի կրթությամբ պաշտոնյայից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ի՞նչ պահանջես 4-րդ դասարանի կրթությամբ պաշտոնյայից

§Մենք շատ ենք կարեւորում տեղեկատվության ազատությունը, բայց արի 4-րդ դասարանի կրթություն ունեցող պաշտոնյային հասկացրու, որ չխախտի օրենքը: Չի ստացվի. նա նույնիսկ օրենք կարդալ չի կարող¦,- խոստովանեց Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը հոկտեմբերի 13-ին Աշտարակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ ԱռԹիԱյ-ի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:   Արագածոտնի մարզպետարանի, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների 31 պաշտոնյաներ հավաքվել էին` ԻԱ կենտրոնի փորձագետների հետ քննարկելու §Տեղեկատվության ազատության մասին¦ ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան: Հիմնական բանախոսներ ԻԱ կենտրոնի փորձագետներ Մարինե Հակոբյանը եւ Լիլիթ Սիմոնյանը խոսեցին համայնքային խնդիրները լուծելու գործում §ՏԱ մասին¦ օրենքի դերի ու նշանակության մասին՝ ներկայացնելով բազմաթիվ օրինակներ ե′ւ հայաստանյան, ե′ւ միջազգային պրակտիկայից:   Մարզպետարանի աշխատակից Ռոբերտ Հակոբյանը կարծիք հայտնեց, թե օրենքը լիարժեք չի գործում մեր ազգի մենթալիտետի պատճառով: §Մարդիկ սովոր են վերեւներին դիմել։ Գյուղապետարանի հետ կապված ամենահասարակ հարցով բնակիչը տասնյակ կիլոմետրեր է կտրում-անցնում մարզպետին տեսնելու համար: Ինչ ուզում ես արա, աստիճաններին կնստի, բայց մինչեւ անձամբ մարզպետին չտեսնի, չի գնա¦:   Ի պատասխան՝ Լ. Սիմոնյանը նշեց, որ մեղավորը ոչ թե գյուղացին է, այլ գյուղապետարանի աշխատակիցները. §Եթե նրանք հետեւեն §ՏԱ մասին¦ օրենքի պահանջներին ու աշխատեն բաց եւ թափանցիկ, նման խնդիրներ չեն ծագի¦,- ընդգծեց նա:   Մ. Հակոբյանն էլ մանրամասն ներկայացրեց պարտադիր հրապարակման ենթակա 13 խումբ տեղեկությունների ցանկը, քաղաքացուն հետաքրքրող տեղեկություններին պատասխանելու կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ` մերժման օրինական հիմքերը:  Բոլոր մասնակիցներին ԻԱ կենտրոնը բաժանեց թեմային առնչվող տպագիր նյութեր:

Skip to content