Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Առանց հրահանգի՝ ի՞նչ տեղեկատվություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Առանց հրահանգի՝ ի՞նչ տեղեկատվություն

Հունիսի 8-ին Շիրակի մարզում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ Ար-Թի-Այ կազմակերպությունը կազմակերպել էին աշխատանքային քննարկում` «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: «Չինովնիկը ուզի, թե չուզի քաղաքացուն հետաքրքրող տեղեկությունները կտրամադրի, եթե նրան վերեւից` կառավարության որոշմամբ հրահանգեն»,- այսպիսի բացահայտում արեց Շիրակի մարզի գյուղապետերից մեկը  քննարկման ժամանակ։ Ի պատասխան՝ ԻԱ կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը բացատրեց, որ «ՏԱ մասին» օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է, քան կառավարության որոշումը։ «Կառավարության ցանկացած որոշումից օրենքը շատ ավելի հզոր է եւ այն խախտելու համար պաշտոնյան կարող է ենթարկվել վարչական, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության»,- ասաց Մ. Հակոբյանը: Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին Շիրակի մարզի 31 պաշտոնյաներ` մարզպետարանի, Գյումրու, Արթիկի եւ Մարալիկի քաղաքապետարանների աշխատակիցներ, գյուղական համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի աշխատակից Սամվել Գրիգորյանը դժգոհեց «ՏԱ մասին» օրենքի այն դրույթից, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս տեղեկություն պահանջել` առանց հիմնավորելու հարցումը. «Եթե ինքը ինձ չի հարգում եւ չի ասում, թե ինչ պետք է անի տվյալ ինֆորմացիան, ես ինչի՞ պետք է նրան հարգեմ ու տեղեկություններ տամ` այն էլ անվճար»,- բողոքեց պաշտոնյան: ԻԱ կենտրոնի ղեկավարի օգնական Մանվել Բադալյանն էլ ասաց, որ օրենքը որեւէ մեկի համար վիրավորական դրույթ չի պարունակում. «Ոչ թե տեղեկատվություն տնօրինող պաշտոնյան է ինֆորմացիայի սեփականատերը, այլ` հասարակությունը, եւ քաղաքացին պարտավոր չէ հիմնավորել, թե ինչ կերպ է վարվելու իր սեփականության հետ»: Մ. Բադալյանը նշեց նաեւ, որ պաշտոնյան իր ծառայությունների համար արդեն իսկ անուղղակիորեն վճարվում է քաղաքացու կողմից` աշխատավարձ ստանալով պետբյուջեից, որը գոյանում է հարկատուների վճարած հարկերից:

Skip to content