Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Լրագրողները մասնագիտանում են Բաց կառավարման գործընկերության թեմաների լուսաբանման հարցերում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Լրագրողները մասնագիտանում են Բաց կառավարման գործընկերության թեմաների լուսաբանման հարցերում

Ապրիլի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր վերապատրաստում 2 տասնյակ լրագրողների համար Բաց կառավարման գործընկերության վերաբերյալ։ Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել ԲԿԳ նախաձեռնության և դրանից բխող հանձնառությունների վերաբերյալ լրագրողների իրազեկվածության մակարդակը, խթանել ծրագրին առնչվող մի շարք ոլորտների վերաբերյալ ճշգրիտ, հանրամատչելի լուսաբանումն ու տարածումը։

Շուշան Դոյդոյանը հանդես է եկել ողջույնի և բացման խոսքով, որում մասնավորապես նշել է, որ Հայաստանը ԲԿԳ շրջանակում ստանձնել է բազմաթիվ հանձնառություններ, որոնց հաջողութան գործում առանցքային է մամուլի դերը։ ԲԿԳ-ն նաև առնչվում է մի շարք  կարևոր ոլորտների, որոնք կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել լրագրողների համար, այն լրագրողների, որոնք հատկապես հավակնոտ նպատակներ ունեն տեղեկատվության ազատության, հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ «Ծրագիրը խրախուսում է, որ լրագրողները հենց ԲԿԳ ծրագրում ներառված թեմաներով հանրությանը ներկայացնեն  բազմաթիվ ոլորտներում առկա խնդիրները, կատարված և ակնկալվող բարփոխումները»,- ասել է Շ. Դոյդոդյանը։ Վերջինս նաև  ընդգծել է, որ այս տարիների փորձը ցույց է տվել, որ լավագույն ծրագրերի իրականացման դաշնակիցները հենց լրագրողներն են եղել բոլոր ժամանկենորւմ, ուստի միայն նրանց շնորհիվ է հնարավոր իրազեկել հանրությանը,  արձանագրել ու տեսանելի դարձնել գլոբալ փոփոխություններ։  

ԻԱԿ նախագահը նաև տեղեկացրել է մասնակիցներին, որ այս դասընթացի շրջանակում նախատեսվում է իրականացնել ԲԿԳ ծրագրի ոլորտներին և հիմնախնդիրներին առնչվող լավագույն թեմատիկ նյութերի լուսաբանման մրցույթ։ Ժյուրիի կողմից հաղթող ճանաչված լրագրողները կստանան դրամական պարգև, համապատասխանաբար ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար։

Դասընթացին որպես բանախոս հանդես են եկել  նաև՝ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳՀայաստան համակարգողհայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, ԲԿԳ Արևելյան գործընկերության տարածաշրջանի խորհրդատու Մարինա Մխիթարյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ, ծրագրերի համակարգող, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը։

Լիլյա Աֆրիկյանը վերապատրաստման մասնակիցներին է ներկայացրել ԲԿԳ հանձնառության իրականացման մեխանիզմները և հայաստանյան գործընթացները, ինչպես նաև մանրամասն անդրադարձել թե ինչ մշակույթ է բերել ԲԿԳ-ն Հայաստանում, մասնավորապես ինչպես է ամրացրել պետություն-քաղաքացի երկխոսության մշակույթը, ինչպես է ներգրավվել քաղաքացիներին մասնակցային գործընթացներում և այլն։ Թեմայի համատեքստում, Լ․ Աֆրիկյանը առանձնացրել է, թե որն է եղել ԲԿԳ հանձնառությունը այլ նախաձեռնություններում ոլորտային ուղղություններով, ընդգծելով ՝ իրական շահառուների, արդյունահանող ճյուղերի թափանցիկության համար տարվող աշխատանքները։

Մարինա Մխիթարյանը խոսել է ԲԿԳ միջազգային համատեքստի մասին, ներկայացրել ԲԿԳ ծրագրի առանձնահատկությունները տարբեր երկրների օրինակով, ընդգծել նախաձեռնության իրական փոփոխություններն այլ երկրներում։ Մ․ Մխիթարյանը նշել է, նաև, որ սա ոչ միայն լավ հնարավորություն է եղել ԲԿԳ ծրագրի առաջատար երկրների պարագայում ստեղծել գործող և կայուն համակարգեր, այլ նաև ունենալ հզոր, ցանցային կապեր ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլ նաև կառավարությունների համար։

«Այս տարի շատ կարևոր տարի է Հայաստանի համար, քանի որ վերջին երկու տարիներին օբյեկտիվ պատճառներով գործընթացը եղել է լուռ, սակայն հիմա գործընթացը վերամեկնարկել է, գտնվում ենք ծրագրերի մշակման փուլում։ Այնպես, որ եթե դուք հիմա ունեք այնպիսի մտքեր, որոնք կարող են ապահովել թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցայնություն, կարող եք ներկայացնել»,-ավելացրել է Լ․Մխիթարյանը։

Վերապատրաստման շրջանակում ԻԱԿ ծրագրերի ղեկավար Լիանա Դոյդոյանը գործող և ապագա լրագրողներին  հանգմանալից ներկայացրել մեդիայի դերը ԲԿԳ-ումմեդիա կոնտենտի պատրաստումը և թիրախային լսարանի հստակեցումը։

Դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն ստանալ տեսական գիտելիքներ, այլ նաև ունենալ մասնագիտական վարժանք., մասնավորապես ՝ԲԿԳ հանձնառությունների, գործընթացների լուսաբանման վերաբերյալ. ում դիմել, ինչ փաստաթղթեր ուսումնասիրել, ինչ աղբյուրներից օգտվել, ինչ ձևաչափով ներկայացնել։ Վերապատրաստումը  ամփոփվել է հարց ու պատասխանով։

Վերապատրաստումն իրականացվում է  Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավովող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար»  ծրագրի շրջանակներում։ 

Skip to content