Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ

Ձեռնարկը քայլ առ քայլ ներկայացնում է վիրավորանքի և զրպարտության գործերով մինչդատական և դատական վարույթների բոլոր ընթացակարգերը և դրանց շրջանակներում ընկած փուլերը, օրինակ, մինչև դատարան դիմելը հերքման պահանջը ներկայացնելու կարգը, հայցապահանջ ներկայացնելու ժամկետները, դատարանում ապացուցման բեռի բաշխման սկզբունքներն ու կանոնները, վնասի հատուցման պահանջ ներկայացնելը, դատաքննության փուլում մի շարք պաշտպանական համակարգերի նկարագրությունը և այլն։

Առանձին բաժնով ներկայացվում են վիրավորանք և զրպարտություն հասկացությունների սահմանումները, այն չափանիշները, չափորոշիչները և սկզբունքները, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ արտահայտությունը իր բնույթով վիրավորա՞նք է, թե՞ զրպարտություն։

Զեռնարկը հեղինակել են «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Լրագրողների և փաստաբանների համար նախատեսված ձեռնարկը ներկայացնում է վիրավորանքի և զրպարտության գործերով մինչդատական և դատական վարույթների ընթացակարգերը։ Երևան 2014

Skip to content