Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվող ուղեցույցի հիմնական նպատակն է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, լրագրողներին ծանոթացնել տեղեկատվության ազատության հասկացությանը եւ նշանակությանը ընտրությունների ժամանակ, ինչպես նրանք կարող են օգտագործել տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը ընտրությունների ընթացքում տեղեկատվություն ստանալու նպատակով:

Ուղեցույցի առաջին բաժինը նվիրված է ընտրական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պայմաններին. ինչպես եւ որ մարմիններին կարող են դիմել լրագրողները տեղեկություն ստանալու համար, ինչ կարգով եւ ժամկետներում պետք է նրանց տրամադրվեն ընտրական հանձնաժողովների որոշումները, նիստերի արձանագրությունները եւ ընտրություններին առնչվող այլ փաստաթղթեր: Այս μաժինը հատուկ անդրադառնում է նաեւ լրագրողների` նիստերի մասնակցության իրավունքին եւ դրա իրավական կարգավորման առանձնահատկություններին:

Ուղեցույցի 2-րդ բաժինն անդրադառնում է տեղեկություն ստանալու իրավունքի խախտման բողոքարկման մեխանիզմներին եւ իրավական պատասխանատվության խնդրին. ինչպես կարող են լրագրողները բողոքարկել տեղեկատվության տրամադրումը մերժելու մասին ընտրական մարմինների որոշումները, ինչ իրավական պատասխանատվություն է առաջ գալիս տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների դեպքում:

Երրորդ բաժնում ներկայացվում է այն տեղեկությունների եւ/կամ փաստաթղթերի ամբողջական ցանկը, որոնք ենթակա են պարտադիր հրապարակման կամ լրատվամիջոցներին/լրագրողներին տրամադրման:

Ուղեցույցը մշակվել եւ վերահրատարակվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Հեղինակներ՝ Մարինե Հակոբյան, Գևորգ Հայրապետյան: Երևան 2012

Skip to content