Պետական կառույցներում 2018 և 2019 թթ.-ի ընթացքում ստացած էլեկտրոնային հարցումների քանակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով 2019 թ.-ի հոկտեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 13 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե քանի՞ էլեկտրոնային հարցում է ստացել Ձեր ղեկավարած գերատեսչությունը 2018 և 2019 թթ.-ին՝ ըստ տարիների:
Ուղարկված հարցումները բաշխված էին հետևյալ կերպ.
ՀՀ նախարարություններ – 12 հարցում
ՀՀ Վարչապետի աշխատակազմ – 1 հարցում
Հարցված 13 կառույցներն էլ լիարժեք պաասխանել են հարցմանը:
2018 թ.-ին ամենաշատ հարցումները ստացել է Առողջապահության նախարարությունը (509 հարցում), ամենաքիչը՝ Արտաքին գործերի նախարարությունը (10 հարցում):
2019 թ.-ին ամենաշատ հարցումները ստացել է Էկոնոմիկայի նախարարությունը (593 հարցում), ամենաքիչը՝ Արտաքին գործերի նախարարությունը (56 հարցում):
Էլեկետրոնային հարցումների քանակը բաշխված է հետևյալ կերպ.
#
|
Կառույց
|
2018թ.
|
2019թ.
|
Ընդհանուր
|
1.
|
Առողջապահության նախարարություն
|
509
|
588
|
1097
|
2.
|
Էկոնոմիկայի նախարարություն
|
502
|
593
|
1095
|
3.
|
Արդարադատության նախարարություն
|
346
|
465
|
811
|
4.
|
ԿԳՄՍ նախարարություն
|
252
|
419
|
671
|
5.
|
Ֆինանսների նախարարություն
|
179
|
219
|
398
|
6.
|
Վարչապետի աշխատակազմ
|
130
|
265
|
395
|
7.
|
Շրջակա միջավայրի նախարարություն
|
114
|
189
|
303
|
8.
|
Պաշտպանության նախարարություն
|
117
|
186
|
303
|
9.
|
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
105
|
135
|
240
|
10.
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
71
|
160
|
231
|
11.
|
Արտակարգ իրավիճակների նախարարություն
|
79
|
78
|
157
|
12.
|
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
52
|
60
|
112
|
13.
|
Արտաքին գործերի նախարարություն
|
10
|
56
|
66
|
Ընդհանուր՝
|
2466
|
3413
|
5879
|
2018 և 2019 թթ.-ի ընթացքում ամենաշատ հարցումները ստացել են Առողջապահության նախարարությունը (1097 հարցում), Էկոնոմիկայի նախարարությունը (1095 հարցում) և Արդարադատության նախարարությունը (811 հարցում): Ամենաքիչ հարցումները ստացել է Արտաքին գործերի նախարարությունը (66 հարցում):
Ըստ հարցման պատասխանների՝ ՀՀ պետական կառավարման 13 մարմինները 2018 և 2019 թթ.-ի ընթացքում ստացել են 5879 էլեկտրոնային հարցում, որոնցից 2466–ը ստացել են 2018 թ.-ի ընթացքում, իսկ 3413 հարցումը՝ 2019 թ.-ի: