Հրապարակումներ

Հրապարակումներ

ԻԱԿ-Ը հաղթեց Նոր Նորքի թաղապետին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-Ը հաղթեց Նոր Նորքի թաղապետին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի դեմ:

Թաղապետարանից պահանջվել էր տեղեկատվություն համայնքի սեփականաշնորհված եւ չսեփականաշնորհված բնակարանների մասին: Օրենքով սահմանված ժամկետում թաղապետարանը չէր տրամադրել վերոհիշյալ տեղեկատվությունը: ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը նախորդ օրվա երկրորդ կեսին հրապարակեց իր վճիռը: Ըստ այդ վճռի, թաղապետարանը կազմակերպությանը կտրամադրի պահանջվող տեղեկությունները:

Սակայն թաղապետից 50 000 դրամը որպես պատժամիջոց կիրառելու ԻԱԿ-ի պահանջը դատարանը չբավարարեց, ինչի կապակցությամբ ԻԱԿ-ը կդիմի վճռաբեկ դատարան: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ դատարանը ԻԱԿ-ի հայցերը բավարարում է, սակայն գործադիրի նկատմամբ պատժամիջոց-տուգանքի մասով պահանջը չի բավարարում:

Ա. Գ.
“Առավոտ” օ/թ
25.03.09

Skip to content