Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ վիճակագրություն․ օրինակելի ձևանմուշ

* Գրավոր հարցումը ներառում է թղթային, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ստացված հարցումները, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստով և էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով։ Որպես գրավոր հարցում պետք է դիտարկվեն այն գրությունները, որոնցով դիմողը փնտրում կամ պահանջում է տեղեկություն տնօրինողից օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված կամ ձևավորված որևէ տվյալ: Այն, թե ինչպես է վերնագրված գրությունը (դիմում, հարցում) էական չէ, կարևոր է, որ գրությամբ տեղեկություն տնօրինողից ակնկալվի որևէ տեղեկության տրամադրում: Այլ պետական մարմիններից կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկություն տրամադրելու վերաբերյալ գրությունները ՏԱ մասին օրենքի իմաստով հարցումներ չեն:

** Այս սյունակում լրացվող թիվը պետք է համապատասխանի գրավոր հարցումների ընդհանուր թվին։

*** Մերժում են համարվում այն պատասխանները, որով տեղեկություն տնօրինողը օրինական հիմքով մերժում է տրամադրել տեղեկությունը։

**** Մասնակի մերժման դեպքում տեղեկություն տնօրինողը օրինական հիմքով մերժում է տրամադրել ոչ թե պահանջվող ողջ տեղեկությունը, այլ դրա միայն մի մասը։

***** Մերժման յուրաքանչյուր հիմքին համապատասխանող սյունակում նշվում է, թե քանի անգամ է կիրառվել տվյալ մերժման հիմքը․ հաշվի առնելով, որ տեսականորեն մի հարցմամբ կարող է պահանջվել տարբեր հիքմերով մերժման ենթակա մի քանի տեղեկություն՝ այս թիվը կարող է հավասար կամ ավելին լինել, քան մերժումների (ներառյալ՝ մասնակի մերժումների) թիվն է, սակայն չի կարող մերժումների (ներառյալ՝ մասնակի մերժումների) թվից պակաս լինել։

****** Այս հիմքը ներառում է նաև տեղեկություն տնօրինողի գործունեությունը կարգավորող օրենքով գաղտնիք համարվող տեղեկության մերժումները (երբ տեղեկություն տնօրինողի համար օրենքով սահմանված է աշխատանքային կամ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ստացած կամ ձևավորած տվյալները գաղտնի պահելու պարտականություն):

******* Օրենքներով կարող են սահմանված լինել բժշկական, նոտրական կամ փաստաբանական գաղտնիքներից բացի մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալների այլ դեպքեր։ Օրենքներով նման այլ գաղտնիքի հիմքով տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում վիճակագրության վարման այս ձևանմուշում տեղեկություն տնօրինողը պետք է համապատասխան տող ավելացնի։

ՏԱ վիճակագրության օրինակելի ձևանմուշ

 

Skip to content