Հրապարակումներ

Հրապարակումներ

Աշխատանքի հրավեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Աշխատանքի հրավեր

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարում է մրցույթ ադմինիստրատիվ օգնականի հաստիքի համար:

Աշխատանքային պարտականությունների շրջանակը․

  • ԻԱԿ էլեկտրոնային ռեսուրսների բովանդակային թարմացում (պաշտոնական կայքեր և սոցիալական ցանցերի էջեր)
  • Ծրագրային ընթացիկ փաստաթղթերի մշակում (հիմնականում՝ հայերեն և անգլերեն)
  • ԻԱԿ հանրային միջոցառումների կազմակերպում
  • Ադմինիստատիվ աջակցություն ԻԱԿ ընթացիկ ծրագրերով նախատեսված միջոցառումների/գործողությունների շրջանակում

Պահանջվող կարողությունների շրջանակը․

  • Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության և/կամ հարակից ոլորտներում
  • Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն
  • Բանավոր և գրավոր անգլերենի լավ իմացություն
  • Սոցիալական մեդիա գործիքների իմացություն
  • Համակարգչային բազային ծրագրերով աշխատանքի կարողություն
  • Սովորելու պատրաստակամություն և ճկունություն Ադմինիստրատիվ և հիբրիդային աշխատանքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 10-ը foi@foi.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական՝ որպես նամակի վերնագիր նշելով «Դիմում աշխատանքի համար»։

Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է երկշաբաթյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։

Skip to content