Դեկտեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում բիզնեսի համար» անվճար պրակտիկ դասընթաց փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների և բիզնեսի հետ աշխատող հաղորդակցման մասնագետների համար։
Դասընթացին կարող են դիմել նաև Արցախից բռնի տեղահանցած անձինք, ովքեր ունեցել են բիզնես և ցանկանում կամ արդեն իսկ շարունակում են իրենց բիզնես գործունեությունը ՀՀ տարածքում։
Դասընթացը տեղի կունենա «ԿԱԶԱ» Գյումրի հյուրատան կրթական կենտրոնում (հասցե՝ Գյումրի, Շահումյան 69) ժամը 10:30-16:00-ն։
Դասընթացավարներ՝
ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ – փաստերի ստուգման փորձագետ, CivilNetCheck թիմի ղեկավար
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՏՐՅԱՆ – մեդիա հետազոտող, փաստերի ստուգման փորձագետ
Դասընթացը կազմակերպում է ԻՆֆորմացիայի ազատության կենտոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը լրացնել առցանց հայտադիմումը։
Ուշադրություն․ մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև դեկտեմբերի 1-ը (ժամը 14։00)։
Հարցերի դեպքում՝ 091700974
———————————————————————————————————————————
Դասընթացի թեմատիկ շրջանակը
- Ի՞նչ է կեղծ տեղեկությունը, ինչպես է այն ազդում բիզնեսի վրա։ Մեդիագրագիտության և փաստերի ստուգման հմտությունների դերը բիզնես համար։
- Մեդիագրագիտություն․ հայաստանյան համատեքստ: Մեդիայի տեքստ, համատեքստ, մանիպուլյացիա, փաթեթավորում։
- Տեղեկությունների ճշգրտում և փաստերի ստուգում․ ինչպե՞ս օգտվել փաստերի ստուգման գործիքներից մասնավոր սեկտորում կեղծ տեղեկություններ տարածման կանխարգելման և դրա դեմ պայքարի համատեքստում։
- Փաստերի ստուգման գործիքների կիրառման հմտությունների զարգացում․ աղբյուրների ուսումնասիրություն, կայքերի խորացված զննում, լուսանկարների և տեսանյութերի ստուգում, հաշիվների ստուգումը սոցցանցերում, խորացված որոնում։
- Ինչպե՞ս պետք է բիզնեսն արձագանքի արձագանքի կեղծ տեղեկություններին։ Կեղծ տեղեկությունների տարածման միտումներն ու մեդիագրագիտության կարիքները բիզնես համայնքում․ հետազոտության արդյունքների ներկայացում, անհատական կարիքների քարտեզագրում և գնահատում։
- Կեղծ տեղեկությունների տարածման արդյունքում առաջացած բիզնես-խոչընդոտների հաղթահարում. անհատական և համագործակցային ծրագրի կազմում։