Կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնելը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը համարում է լրջագույն խնդիր ` շեշտելով, որ դա մեծացնելու է կառավարության նկատմամբ հասարակության ունեցած անվստահությունը։ «Ես սա, միանշանակ, հետընթաց եմ համարում տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության առումով. նախորդ 10 տարիներին կառավարության նիստերն եղել են դռնբաց և լրագրողներն արձանագրել են այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ նիստեր ընթացքում, ինչը միայն դրականորեն է ազդել կառավարության գործունեության թափանցիկության և ինչ-որ առումով նաև կառավարության հանդեպ վստահության ձևավորման վրա, իսկ հիմա փակելով նիստերը լուրջ կասկածների տեղիք են տալիս, թե այդ ինչեր են այնտեղ կատարվելու, որ անհրաժեշտություն է առաջանում փակել դռները լրատվամիջոցների, հետևաբար նաև հանրության առջև», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Շուշան Դոյդոյանը։