2001թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է Սև ցուցակ, որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու պետական մարմինները, որոնք խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը:
2011 թվականին ԻԱԿ-ն ամփոփել էր նախորդող տարիների (2003-2011թ.թ.) Սև ցուցակներում հայտնված անձանց ընդհանրական պատկերը։ Ստորև ներկայացվում է 2011-2020թ.թ.-ին հրապարակված Սև ցուցակների ամփոփումը։
Այսպես նախորդ տասը տարիներին՝ 2011-2020թթ.-ին Սև ցուցակում հայտնվել են`
1. ՀՀ Ազգային ժողով – 2 անգամ
2013թ․ (Նախագահ Հովիկ Աբրահամյան), 2020թ․ (Նախագահ Արարատ Միրզոյան)
2. Կառավարության/Վարչապետի աշխատակազմ – 3 անգամ
2015թ․(Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարպարոն Դավիթ Հարությունյան), 2017թ․(Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյան), 2018թ․(Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան)։
3. Նախարարություններ՝ 25 անգամ
- Պաշտպանության նախարար – 6 անգամ
2011թ, 2014թ և 2015թ․(նախարար Սեյրան Օհանյան), 2017 թ․ (նախարար Վիգեն Սարգսյան), 2018թ․ (նախարար Դավիթ Տոնոյան), 2020թ․ (նախարար Վաղարշակ Հարությունյան)։
- Արտակարգ իրավիճակների նախարար – 3 անգամ
2011թ․ (նախարար Արմեն Երիցյան), 2016թ․ (նախարար Արմեն Երիցյան), 2017թ․ (նախարար Դավիթ Տոնոյան)
- Ֆինանսների նախարար – 3 անգամ
2014թ․(նախարար Գագիկ Խաչատրյան), 2017թ․(նախարար Վարդան Արամյան)
- Մշակույթի նախարարություն – 2 անգամ
2014թ․և 2016թ․(նախարար Հասմիկ Պողոսյան)
- էներգետիկայի և բնական պաշարների նախարար- 2 անգամ
2013թ․(նախարար Արմեն Մովսիսյան), 2015թ․(նախարար Երվանդ Զախարյան)
- Շրջակա միջավայրի նախարար – 1 անգամ
2019թ․ (նախարար Էրիկ Գրիգորյան)
- Սփյուռքի նախարար – 1 անգամ
2018թ․ (նախարար Մխիթար Հայրապետյան)
- Առողջապահության նախարար – 1 անգամ
2011թ․ (նախարար Հարություն Քուշկյան)
- Արդարադատության նախարար – 1 անգամ
2017թ․ (նախարար Դավիթ Հարությունյան)
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար- 1 անգամ
2016թ․ (նախարար Արտեմ Ասատրյան)
- Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար – 1 անգամ
2017թ․ (նախարար Վաչե Գաբրիելյան)
- ՀՀ քաղաքաշինության նախարար – 1 անգամ
2013թ․ (նախարար Սամվել Թադևոսյան)
- ՀՀ էկոնոմիկայի նախարար – 1 անգամ
2013թ․ (նախարար Վահրամ Ավանեսյան)
- Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար – 1 անգամ
2014թ․ (նախարար Արմեն Երիցյան)
- Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
2018թ․ (նախարար Գաբրիել Ղազարյան)
4. Նախարարություններին/Կառավարությանը/Վարչապետին ենթակա մարմիններ, պետական կառավարման այլ մարմիններ – 28
- ՀՀ ոստիկանություն – 6 անգամ, որից 3-ը՝ Ճանապարհային ոստիկանությունը
2020թ․ (ոստիկանապետ Վահե Գասպարյան), 2019թ․ (ոստիկանապետ Վալերի Օսիպյան), 2016թ․ (ՃՈ պետ Արմեն Հակոբյան), 2015թ․ (ՃՈ պետ Արմեն Հակոբյան), 2014թ․ (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան), 2013թ․ (ՃՈ պետ Արսեն Գալստյան)
- Ազգային անվտանգության ծառայություն – 4 անգամ
2014թ․ (տնօրեն Գորիկ Հակոբյան), 2016թ․ (տնօրեն Գեորգի Կուտոյան), 2019թ․ (տնօրեն Արթուր Վանեցյան), 2020թ․ (տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյան)
5. Քաղաքապետարաններ/գյուղապետարաններ/համայնքապետարաններ՝ 17 անգամ, որից երկուսը Երևանի քաղաքապետարան
6. Մարզպետարաններ – 2 անգամ
2015թ․ (Գեղարքունիքի մարզպետ պարոն Ռաֆիկ Գրիգորյան),
2016թ․ (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան)
7. Ուսումնական հաստատություններ -10 անգամ
Բարձրագույն ուսումնական հաստատություններ – 7 անգամ
Հանրակրթական ուսումնական հաստատություններ – 3 անգամ
8. Կուսակցություններ/դաշինքներ – 5 անգամ
2012թ․
• «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
• Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան
• «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան
• Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
2016թ․ («Հայկական Վերածնունդ միավորում» կուսակցություն նախագահ Արթուր Բաղդասարյան)
9. Համատիրություններ – 5 անգամ
10. ՍՊԸ-ներ և ՓԲԸ-ներ – 13 անգամ