«Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրն ուղղված է Հայաստանում ներառական, թափանցիկ և մասնակցային թվային կառավարման էկոհամակարգի ամրապնդմանը։ Այն միավորում է գնահատում, կարողությունների զարգացում և հաղորդակցական արշավ՝ խթանելով քաղաքացիների ներգրավվածությունը և թվային ժողովրդավարության հասանելիությունը։
Ծրագիրը միավորում է երեք հիմնական ուղղություն․
- Պետական մարմինների առցանց ծառայությունների մատուցման հարթակների գնահատում. վերլուծել և գնահատել e-draft.am, e-request.am և hartak.am թվային հարթակների համապատասխանությունն օգտատիրոջ կարիքներին, թվային ծառայությունների նախագծման ստանդարտներին և հանրային կառավարման թափանցիկության ու մատչելիության սկզբունքներին, ներկայացնել գործնական առաջարկներ:
- Կարողությունների զարգացում. դասընթացներ կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ու գյուղաբնակների համար՝ թվային գործիքների կիրառման թեմայով։
- Թվային գրագիտության արշավ. աշխատարաններ, ուղեցույց, անիմացիոն տեսանյութեր և ինֆոգրաֆիկներ՝ քաղաքացիների թվային իրավունքների և մասնակցության խթանման նպատակով։
Ծրագիրն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ «Ինտերնետ hանրություն» ՀԿ-ի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո:
Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի նոյեմբերից, վեց ամիս ժամկետով: