Նպատակը
Դասընթացի առաջնային նպատակն է բարձրացնել հանրային ծառայողների անհրաժեշտ հիմնական գիտելիքները անձնական տվյալների պաշտպանության մասին։ Միաժամանակ խորհուրդ է տրվում, որ դասընթացին մասնակցեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները, պետական և մասնավոր հաստատությունների՝ տվյալների պաշտպանության պատասխանատուները (data protection officers), տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, ինչպես նաև ավելի լայն շրջանակի ներկայացուցիչներ և պարզապես ցանկացած քաղաքացի։ Նախագծում առկա են մի շարք վիզուալ, խաղարկային, ձայնային և տեսահոլովակներով պատկերված բովանդակություն, որի միջոցով սովորողը կարող է արագ ընկալել նյութը։
Մշակողների և իրականացնողների մասին
Նախագիծն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդ՝ հանրային կառավարման բարեփոխումների համար» ծրագրի շրջանակում ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության ֆինանսավորմամբ։ Նախագիծը Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Քաղաքացիական ծառայության գրասենյակի և Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջև սերտ համագործակցության արդյունք է։ Նախագիծն իրականացվել է Ինֆորմացիոն ազատության կենտրոնի «ԻԱԿ», «Ավենյու քընսալթինգ գրուպ»֊ի, և «Անտրոհուս» կրթական թիմի կողմից։
Մոդուլների մասին
Յուրաքանչյուր մոդուլ պարունակում է ուսուցման համար անհրաժեշտ մի շարք վիզուալ նյութեր, տեսասահիկներ, ձայնային նյութեր, տեսաձայնային կարճ մտապահվող հոլովակներ և թեստային աշխատանքներ։ Բոլոր մոդուլների բարեհաջող հանձման դեպքում վերջում կարող եք ստանալ հավաստագիր։ Սովորելու ժամանակ ազատ եք ընտրելու` ուզում եք սկզբից կարդալ տեքստը, հետո նոր գնալ տեսանյութը դիտել, թե տեսասահիկների և ձայնային նվագարկման միջոցով լսել դասը։ Տեքստում առկա են մի շարք վիզուալներ, որոնք դիտելով պատկերավոր կարող եք հասկանալ, թե ինչի մասին է նյութի բովանդակությունը։
Ինչպե՞ս օգտագործել հարթակը
Հարթակը պարունակում է մի շարք վիզուալ, ձայնային նվագարկման և խաղարկային ուսուցողական նյութեր, որոնք ծալված են մոդուլների պարբերություններում։
- Թեմայի նյութերը գտնելու համար հարկավոր է մկնիկի մեկ սեղմումով բացել կամ փակել նյութը։
- Յուրաքանչյուր մոդուլ կարող եք մուտք գործել ներքևում նշված ընտրացանկից, սեղմելով մոդուլի վրա։
- Յուրաքանչյուր մոդուլի վերջում թեստի միջոցով կարող եք ստուգել ձեր գիտելիքները:
- Յուրաքանչյուր թեմայի ներսում առկա է տեսասահիկ (slideshow), իսկ ներսում կարող եք սեղմել ձայնային կոճակը և լսել նյութը։
Հարթակը հասանելի է այստեղ։