Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։
Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտին և ավարտվել 2024 թվականի հունիսին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

73. Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնել Հայաստանում մեդիա մասնագետների կարողությունները և հմտությունները տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության և իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ, որը հնարավորություն կտա  լրագրողներին առավել արդյունավետ ուսումնասիրել և լուսաբանել հանրային նշանակության հարցերը:

Ծրագիրը մեկնարկել է 2024թ.-ի հունվարի 19-ին, ավարտվել է 2025թ.-ի հունվարի 18-ին:

Ծրագրի գործողություններն են.

  1. Կազմակերպել կարողությունների զարգացման դասընթացներ և մենթորություն  հայաստանյան լրատվամիջոցների համար.
  2. Իրականացնել «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը Հայաստանում» համապարփակ հետազոտություն, որի հիմնական նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել Հայաստանում լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկան՝ բացահայտելով առկա հիմնախնդիրները, խոչընդոտները և առաջարկելով գործնական լուծումներ՝ ուղղված դրանց հաղթահարմանը։
  3. Տեղեկատվության հարցումներ ներկայացնելու մեխանիզմների խթանում,
  4. Զրպարտության և վիրավորանքի և ՏԱ օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն և կարողությունների զարգացում:

Ծրագիրն իրականացվում է ԻԱԿ-ի կողմից՝ որպես Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում:

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող՝ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը նպատակ ունի բարելավելու լրագրողական սկզբունքները, խթանելու հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և ձևավորելու նպաստավոր միջավայր՝ հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար: Ծրագիրն իրականացնում են Ինտերնյուս Նեթվորքը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք նեթվորք»-ի հետ համատեղ։
Skip to content